«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստից հետո խուսափողական պատասխան տվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա մասնավորապես նշեց, թե ծառայողական քննություն էր սկսվել, որի հիմք էր ծառայել մի շարք հարցեր, որոնք պետք է պարզաբանվեր. «Ծառայողական քննության ընթացքում այդ հարցերի շրջանակում որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն եւ արդյունքում աշխատանքից ազատել: Բավականին լայնածավալ էին այն հարցերի շրջանակը, որը մեր կողմից μարձրացվել էր նրա պաշտոնավարման ընթացքում՝ որոշակի խախտումների մասով: Այսքանը կարող եմ ասել»:
Մինչդեռ այն, ինչ չի կարող ասել Անահիտ Ավանեսյանը, առավել հետաքրքրական է եւ ուշագրավ ու բոլորովին չի խոսում իր օգտին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ ծառայողական քննությունը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը:
Արդյունքում պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը:
Հատկանշական է, որ առնվազն առերեւույթ կոռուպցիոն սխեմայի տպավորություն թողնող այս «մախինացիայի մեջ» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներգրավել է ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որը որեւէ լիազորություններ փաստացի չուներ համակարգելու եւ կատարելու գումարների բաշխման եւ վերաբաշխման գործառույթ, ավելին՝ նա այդ ամենն իրականացրել է ստորաբաժանման աշխատակիցների թիկունքի հետեւում, ինչպես նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին, որն արդեն իսկ քրեական գործով է անցնում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ըստ էության, ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներից տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ինչո՞ւ է հապաղում Անահիտ Ավանեսյանին ցույց տալ նախարարությունից հեռանալու ելքը, թերեւս սա է հարցերի հարցը: Չէ՞ որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, թող ինձ կախաղան հանեն Հանրապետության հրապարակում»: Այսպիսով՝ Փաշինյան Նիկոլը
կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս, ցույց կտա ժամանակը: Միայն թե Անահիտ Ավանեսյանի ինքնավստահությունը հուշում է, որ ինքն այս թեմայում բոլորովին էլ «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», միգուցե հենց դրա համար էլ նրան դեռ հանդուրժում են նախարարի պաշտոնում:
Իսկ ինչո՞ւմ էր, վերջիվերջո, մեղավոր Ծաղիկ Վարդանյանը, թերեւս նրանում, որ վերոնշյալ կոռուպցիոն սխեմայից ոչ միայն անտեղյակ է եղել, այլեւ բարձրաձայնել է այդ մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:19
09:02
22:13
21:12
19:17
18:58
18:09
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37