Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հուսով եմ, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և խորանալ` ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56