Թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը կարծում է, որ ԱՄՆ-ին Սև ծով բերելը բարդ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, նրա խոսքով, դա պետք է կանխել։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հայացքից, սպառնալիք է Ռուսաստանի համար, բայց Թուրքիայում հասկանում են, որ սպառնալիքներ կան նաև Անկարայի համար: Հունաստանն ու Ուկրաինան Թուրքիայի քթի տակ են, ԱՄՆ-ն երկու երկրներին էլ զենք և ինքնաթիռներ է մատակարարում՝ սադրանքներ իրականացնելու համար: Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան, ինչպես Հունաստանը, ծառայում են Վաշինգտոնի շահերին: ԱՄՆ-ին Սև ծով բերելը շատ ծանր հետևանքներ կունենա: Անհրաժեշտ է կանխել արտաքին ուժերի մուտքը Սև ծովում»,- ասել է Փերինչեքը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թուրքիային սպառնացող վտանգը գալիս է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։ «Մենք դա ասում ենք տարիներ շարունակ, սա ԱՄՆ-ն է, որն աջակցում է ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցությանը, որն աջակցում է FETÖ-ին (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը)»,- նշել է քաղաքական գործիչը։ 2014 թվականից ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զենք են մատակարարում Ուկրաինային և մարզում են նրա զինվորականներին, ինչն ուղղակիորեն խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և բացասաբար է անդրադառնում Դոնբասի կարգավորման վրա։ Բացի ամերիկացիներից, միլիարդավոր դոլարների ընդհանուր արժեքի մատակարարումներին մասնակցում են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան և Էստոնիան։
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44