ARM | RUS |

2022-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը շուրջ 21 հազար է

07.02.22 | 19:14

Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ստեղծվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբը, որն անցած ժամանակահատվածում շոշափելի աշխատանք է իրականացրել: Շտաբի տարածած տեղեկատվության մեջ ասվում է. «Նրա առաջնահերթ խնդիրներից է եղել տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումը, դրանց համապատասխան ընթացքավորման համար անհրաժեշտ օժանդակությունը և նրանց կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրների ուսումնասիրումը, տարբեր փաստաթղթերի պատճենների ձեռք բերման կամ դրանց վերականգնման գործընթացում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը: Ուսումնասիրվել և, անհրաժեշտության դեպքում, որոշակի միջամտություն է ցուցաբերվել ըստ տարբեր սոցիալական խավերի՝ առողջապահական, կրթական, սոցիալական, բնակկենցաղային տարրական պայմանների ապահովման և քաղաքացիների դիմում-բողոքների ընթացքավորման ու կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ: Ըստ էության, Օպերատիվ շտաբն արդեն վաղուց ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար վերածվել է բազմաֆունկցիոնալ մի կառույցի, որտեղ իրենց լուծումն են ստանում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնք անմիջականորեն կապված են մեր համերկրացիների առջև ծառացող խնդիրների լուծման հետ: Օպերատիվ շտաբի աշխատանքները, ինչքան որ թույլ է տալիս տրամաբանությունը, թափանցիկ են, և դրանք առավելագույնս բաց են քննարկումների և առաջարկների համար: 2021 թվականի ընթացքում Օպերատիվ շտաբի սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման բաժնի կողմից Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հուղարկավորման, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման համար ընդունվել և պատրաստվել է թվով 124 դիմում-փաթեթ, սկանավորվել և էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն: Ուսումնասիրվել և մուտքագրվել է տարբեր բովանդակության 665 դիմում, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան տեղեկանքներ: Կատարվել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների՝ ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված բնակիչների ցուցակների ճշգրտում՝ 215 ընտանիք (թվով 945 մարդ): Ըստ գրանցամատյանի՝ կատարվել է 673 տեղահանված բնակչի ընդունելություն, տրվել՝ համապատասխան լուծում: Տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման համար լրացվել է 158 դիմում: 22 ընտանիքների տրամադրվել է 71 փաթեթ տակդիր: 5 բնակչի տրամադրվել է հաշմանդամության սայլակ: Բաժինը զբաղվել է նաև քառասունչորսօրյա պատերազմում վիրավորում ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բուժումը շարունակելու նպատակով կացարանով ժամանակավորապես ապահովելու խնդրով, որոշ դեպքերում ընգրկվել են նաև Արցախյան առաջին և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմների վիրավորները (հաշմանդամները)՝ տեղահանված շրջաններից լինելու պարագայում և պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ: Նշված ժամանակահատվածում կացարանով ապահովվել են 13 վիրավորներ և նրանց խնամակալները. ըստ բժշկական միջամտության համապատասխան ընթացքի, նրանք այցելել են պարբերաբար: Հաշվետու ժամանակահատվածում հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և մարդկանց ու նրանց գույքի տեղափոխման շրջանակներում ԱՀ տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 178 ընտանիք (թվով 835 մարդ, որից՝ 359-ը՝ անչափահաս), բացի այդ՝ ընտանիքի գլխավորի առաջնորդությամբ դեպի ԱՀ կազմակերպվել են ճանաչողական այցեր (շուրջ 60 հոգի)՝ քաղաքացիներին պայմաններին ծանոթացնելու և հետագայում վերաբնակեցնելու նպատակով: Իրականացվել է ԱՀ և ՀՀ տարբեր շրջաններից ԱՀ տեղահանված ընտանիքնների գույքի տեղափոխման կազմակերպման գործընթացը: Անցած ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացվել են Օպերատիվ շտաբի պետի՝ «ՀՀ-ում բնակվող և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող՝ ԱՀ-ից տեղահանված հողօգտագործողներին»(ԱՀ հաշվառում ունեցող)աջակցություն տրամադրելու մասին հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները. բաժնի պետը մասնակցել է չափագրումներին, հաստատել, և պետի հանձնարարականով բաժնում հավաքագրվել ու իրականացվել է հողօգտագործողների փաստաթղթավորման գործընթացը (թվով՝ 120 գործ, որից 9-ը՝ մերժվել է): Բաժնի կողմից պարբերաբար կազմակերպվել են նաև շրջայցեր դեպի ՀՀ տարբեր մարզեր՝ կապված տեղահանված քաղաքացիների խնդիրների ուսումնասիրման հետ: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր շուրջ 96-98 հազարի: Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձի մեծ շրջանը եղել է 2020թ. նոյեմբերի 14-15-ից մինչև տարեմուտը. այդ ընթացքում տեղափոխվել է մոտավորապես 40-42 հազար արցախցի, որոնց տեղափոխումը հիմնականում կազմակերպվել է անվճար ավտոբուսների միջոցով և Օպերատիվ շտաբի միջոցների հաշվին: Հունվարից շարունակվել է արցախցիների տեղափոխման գործընթացը, և Օպերատիվ շտաբի առաջին հաշվառման ժամանակ՝ 2021թ. մարտի 1-իդրությամբ։ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը կազմում էր շուրջ 25 հազար մարդ: 2021 թվականի առաջին կիսամյակում անվճար ավտոբուսներով ԱՀ են տեղափոխվել 17 037 մարդ (401 ավտոբուս): Գործընթացին զուգահեռ, ժամանակի ընթացքում անվճար երթուղիների քանակը կրճատվել է, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Օպերատիվ շտաբի միջև պայմանավորվածության արդյունքում մինչ այսօր իրականացվում է օրական մեկ երթուղի՝ 40-50 մարդ, որն այս պահին զուտ Երևան-Ստեփանակերտ կապի ապահովման միջոց է՝ ելնելով ծրագրից օգտվողների սոցիալական ծանր կացությունից և պայմանավորված որոշակի անվտանգային նկատառումներով։ Ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է տեղահանված ԱՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալների մանրամասն մոնիթորինգ և հաշվառում: Տվյալները վերաբերում են հաշվառում ունեցողների և, ընդհանրապես, փաստացի բնակվողների շրջանում՝ ըստ փաստացի բնակության վայրի, այդ թվում՝ անպայման իրականացվում է զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների, դպրոցահասակ երեխաների, ուսանողների, շրջանավարտների և բազմազավակ ընտանիքների առանձնակի ցուցակագրում: Պարբերաբար Օպերատիվ շտաբը փորձում է հաշվառման շրջանակն ընդլայնել, և նրա համապատասխան բաժինն այդ աշխատանքների կազմակերպումն ապահովում է Օպերատիվ շտաբին կցված համապատասխան շրջանների պատասխանատուների հետ կապի միջոցով, որոնք էլ, իրենց հերթին, կապ պահելով համայնքապետերի հետ՝ այս ամենը հաղորդում են իրենց հասանելի միջոցներով: Այնուհետև իրականացվում է արձանագրում թղթային տարբերակով, այն վերահաստատվում է, ճշգրտվում և նորից կատարվում է հարցում, կազմվում համապատասխան բազա: Բազան մշտապես ընդլայնվում ու թարմացվում է: 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած, տեղահանված ԱՀ քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 21 000 մարդ՝ 5400 ընտանիք: Օպերատիվ շտաբի՝ որպես իրավաբանական անձի ձևավորման օրվանից՝ 2021թ. ապրիլի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է մուտքագրվել 1142 դիմում, որից` Օպերատիվ շտաբի աշխատողների(աշխատանքի ընդունման և ազատման, արձակուրդի տրամադրման)՝ 47, ֆինանսական օգնության համար՝ 693, Արցախի Հանրապետություն ճանաչողական այցի համար՝ 10, Արցախ տեղափոխվելու համար՝160, բնակարանով ապահովելու համար՝ 5, բնակվարձի փոխհատուցման համար՝ 153, հյուրանոցում տեղավորվելու համար՝ 8, կացարանով ապահովելու համար՝ 11, ծերանոցում տեղավորվելու համար՝ 3, սայլակ տրամադրելու համար՝ 6, տակդիր տրամադրելու համար՝ 30, Արցախցիներին տրվող սոցաջակցությունից օգտվելու համար՝ 4, պետպատվերի շրջանակներում վիրահատություն կատարելու համար՝1, օրթեզ տրամադրելու համար՝ 3, անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու համար՝ 1, ուսման վարձի փոխհատուցման համար՝ 2, վերահուղարկավորման համար՝ 2, այլ հարցերով՝ 3 դիմում։ Մուտքագրվել է 136 նամակ-գրություն, այդ թվում` ԱՀ նախագահի աշխատակազմից, կառավարությունից, նախարարություններից, գերատեսչություններից և հիմնարկություններից։ ԱՀ նախագահիաշխատակազմ, ԱՀ և ՀՀ կառավարություններ, ԱՀ և ՀՀ նախարարություններ են ուղարկվել 167 առաջարկություններ։ Սոցիալական ծրագրերի մասով. Սոցիալական ծրագրերը կազմվում են՝ ելնելով ստեղծված իրադրությունից և ժամանակի պահանջով, նաև՝ տեղահանված արցախցիների օրակարգի թելադրմամբ: Մինչ այսօր իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ սոցիալական ծրագրեր, որոնք միտված էին ԱՀ-ից տեղահանված և ՀՀ-ում բնակվող քաղաքացիների սոցիալ-տնտեսական, մասնավորապես, ՀՀ տարածքում գտնվող հյուրանոցներում, հյուրատներում և այլ կացարաններում նրանց կացության խնդիրների լուծմանը։ ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ ծրագրերը հասնում են շուրջ երկու տասնյակի: Դրանք են՝ 1.Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ: 2.Կորսված բնակավայրերում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 300.000 դրամի չափով: 3.Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչներին միանվագ դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին՝ 250.000 դրամի չափով: 4.Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ դրամական օժանդակություն՝ 500.000 դրամի չափով: 5.Անհայտ կորածների ընտանիքներին, որպես աշխատավարձ տրամադրվող դրամական օժանդակություն` վեց ամիս շարունակ 300.000 դրամի չափով: 6.Միանվագ դրամական օժանդակություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց՝ • Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 3.000.000 դրամ • Երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ • Երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ • Հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ • Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ 7. Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ: 8.Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ: Զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ իրականացվում է երկու ծրագիր. • Աշխատավարձի և վերապատրաստման համար երեք ամիս շարունակ տրամադրվումէ 100.000 դրամ • Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց 9.Պրոթեզավորման ծրագիր: 10.Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում: 11.Տեղահանված բնակչության համար ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում): 12.Զոհվածների հուղարկավորության համար՝ 700.000 դրամի տրամադրման ծրագիր: 13.Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամի չափով: 14.Զոհված զինծառայողների ընտանիքիներին միանվագ 10 մլն դրամի չափով օժանդակության տրամադրում և կենսաթոշակին շանակում՝ «1000+» հիմնադրամի կողմից: 15.4 ամիս ժամկետով 68.000 դրամի չափով աջակցության տրամադրում: 16.4 ամիս ժամկետով տրամադրվող 25 000 կամ 50 000 դրամի չափով աջակցության տրամադրում (ծրագիրը շարունակվում է 2022թ. հունվար-փետրվար ամիսների համար՝ դրամական աջակցության նոր՝ 20 000 կամ 40 000 դրամի չափով): Ծրագրերի մեծ մասն ավարտված է: Քննարկվում և լրացուցիչ ցուցակներով վճարվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բաց թողնված անհատական դեպքերը: Նշված ծրագրերից օգտվել է շահառուների 97 տոկոսը: Շարունակում են գործել նաև զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ երկու ծրագրերը. քաղաքացիների աշխատանքային փորձի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ծրագիր (ուսուցում) և մյուսը՝ հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով օրական եկամուտի ապահովում: Հիմնականում այս երկու ծրագրի միջոցառումների շրջանակներում է փորձ արվել ապահովել արցախցիների զբաղվածությունը: Մեր ունեցած տվյալներով՝ դիմել է Արցախից տեղահանված թվով 2512 անձ, որից 1570-ը գրանցվել են որպես գործազուրկի կարգավիճակ ստացածներ, իսկ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 942, որից առաջին ծրագրից օգտվելու համար ցանկություն է հայտնել 857 քաղաքացի։ Նրանցից 388-ի պահանջը բավարարվել է պետական բյուջեի հաշվին, իսկ 132-ը՝ միջազգային կազմակերպությունների միջոցով (72%-ից ավելին կազմում են կանայք), իսկ 85-ը դիմել են հասարակական աշխատանքների համար (մեծամասնությունը՝ տղամարդիկ, 23-ը՝կին), 85-ի դեպքում էլ գտնվել են այլ լուծումներ: Ընդհանուր առմամբ, 605 մարդ բավարարվել է, մյուս 337-ի մասով հարցը գտնվում է ընթացքի մեջ: Բացի այդ, Օպերատիվ շտաբի միջնորդությամբ շուրջ 380 մարդ ձեռք է բերել մշտական կամ ժամանակավոր աշխատանք, այդ թվում նաև՝ Օպերատիվ շտաբի աշխատակազմի գերակշռող մասը տեղահանված արցախցիներ են, բացառություն է կազմում սպասարկող անձնակազմը:


Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի...

14:25

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային...

14:08

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության...

13:44

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

13:14

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44