ՀՀ ազգային ժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամով: Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, նորից ավելացնել և 68 հազարի փոխարեն օրենքով ֆիքսել 100 հազար դրամ թիվը»,-ասաց Վարդանյանը:
Կառավարությունը իր ծրագրում ֆիքսել է, որ մինչև 2026 թվականը նախատեսում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ: Սակայն, պատգամավորը, նկատի ունենալով գնաճը, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումները, կարծում է, որ խելամիտ է նման առաջարկություն անելը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց, որ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 68 հազար դրամ, լիովին այլ տնտեսական իրավիճակ էր: «2019 թվականից հետո մենք ունեցանք կորոնավիրուս, պատերազմ: Եվ հիմա տնտեսական ակտիվության իրավիճակը տարբերվում է, համեմատելու տարբեր եզրեր են»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց նաև, որ նախագծում մակրոտնտեսական վերլուծություն չկա: «Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում բեռը դրվելու է տնտեսավարող սուբյեկտների վրա. ի՞նչ է անելու, տնտեսավարող սուբյեկտները պետք է մրցակցեն, առաջնահերթություն է նաև արտահանելու, շուկայում մրցակցային դառնալու հարցը, իսկ եթե ինքնարժեքը բարձրանում է, տնտեսավարողները հարցը լուծում են կարճ ճանապարհով՝ աշխատողների կրճատմամբ, գործազրկության աճով: Կարծում եմ՝ նման փոփոխությունը կբերի գործազրկության աճի»,-ասաց նա:
Երկար քննարկումներից հետո քվեարկությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44