Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը ստեղծել է ապագայի անվտանգության տեխնոլոգիայի կոնցեպտ: GAIT կոչվող կոնցեպտը, որը նվազեցնում է հանցագործությունների թիվը, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական Scylla ընկերությունում։
Ապագայի տեխնոլոգիա կոնցեպտը Musk Factor-ի թիմը պատկերել է իր նոր իլյուստրացիայում, որը որպես NFT զետեղել է OpenSea համակարգում, իսկ Scylla ընկերությունն էլ իր հերթին ձեռք է բերել այն։
«Հայտնի փաստ է՝ մոլորակի ցանկացած բնակիչ ունի յուրահատուկ քայլվածք, և քայլելիս էլ ցանկացած անհատի ոտքի հեռավորությունը կարող է տարբեր լինել։ Հիմքում յուրաքանչյուրի քաշի, ողնաշարի կառուցվածքի, վերջույթների երկարության, կեցվածքի և այլ պարամետրերի տարբեր լինելն է։ NFT-ում ներկայացվում է, թե ինչպես է հնարավոր մարդու քայլվածքի տվյալներն ուսումնասիրելով և վերլուծելով՝ հայտնաբերել հանցագործներին»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Վերջին ժամանակներում անընդհատ ձեռքբերումներ գրանցող Scylla ընկերությունը բարձր է գնահատել Musk Factor-ի թիմի ապագայամետ տեսլականը։
«Մեր ուշադրությունը միանգամից գրավել է այն, որ Musk Factor ֆիլմի ստեղծագործական թիմը հորինել է բոլորովին նոր տեխնոլոգիայի կոնցեպտ, որը դեռևս ստեղծված չէ և կարող է կիրառվել ապագայում։ Մեր օրերում լայնորեն կիրառվում են դեմքի ճանաչման և վարքագծի ճանաչման համակարգերը, սակայն GAIT-ը կարող է դառնալ անվտանգությունն ապահովելու հաջորդ տեխնոլոգիան»,-նշում է Scylla-ի հիմնադիր Ալբերտ Ստեփանյանը։
Նշենք, որ Scylla-ն կենտրոնացած է իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների վրա: Այն օգտագործում է արհեստական բանականություն և համակարգչակային տեսողություն՝ հայտնաբերելու առարկաներ, գործողություններ և վարքագծային անոմալիաներ՝ ունենալով հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01