Օրերս ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որի՝անցած տարիՀայաստանիտնտեսությունն աճել է 5,8 տոկոսով։Մինչդեռ կառավարությունը ծրագրել էր տարին ավարտել 6,5 տոկոս տնտեսական ակտիվությամբ․ այսինքն, փաստացի ցուցանիշը 0,7 տոկոսով ավելի պակաս է։Հարկ է նշել, որ այս աճը գրանցվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն՝ 2021 թվականի իներցիոն ցուցանիշների հաշվին Հայաստանի տնտեությունը չի կարողացել հասնել նույնիսկ 2019 թվականի մակարդակին։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականի ընթացքում գործող իշխանությունները պետական պարտքը ավելացրել են շուրջ 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով, ինչը վկայում է, որհերթական անգամ գործ ունենք պետական պարտքի անարդյունավետ կառավարման հետ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսության աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման ֆոնին։Արդյունքում՝ Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսով տնտեսական աճ է արձանագրել։Այսինքն, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։ Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս։ Հայաստանի պարագայում 2021 թվականի ընթացքում արդյունաբերությունը միակ ոլորտն է, որ վերականգնել է 2020 թվականի կորուստներն ու իրական աճ է գրանցել՝ ի հաշիվ սննդի արդյունաբերության, մանածագործական արտադրության և այլն։ Խիստ մտահոգիչ և կանխատեսելի էր գյուղատնտեսության ոլորտի 1,1 տոկոսի անկումը, որը պայմանավորված էր սահմանամերձ գյուղատնտեսական շրջաններում ռազմական լարվածությամբ, երաշտով, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրերի ցածր արդյունավետությամբ, ոլորտի պատասխանատուների ցածր մոտիվացվածությամբ և այլն։Հետևաբար, 2021 թվականի սննդամթերքի 11,5 տոկոս գնաճը պայմանավորված է ոչ միայն համաշխարհային շուկայում պարենի գների բարձրացմամբ, այլ նաև Հայաստանի ներսում գյուղատնտեսական քաղաքականության ձախողմամբ։ 2021 թվականին շինարարության ոլորտում գրանցվել է 7,4 տոկոս աճայն դեպքում, երբ 2020 թվականին այս ոլորտի անկումը կազմել էր 9,5 տոկոս։ Նույնիսկ կառավարության ակտիվ ասֆալտապատման պետական ծրագրերի պարագայում այս ոլորտը չի կարողացել հասնել մինչ ճգնաժամային ցուցանիշներին։ Սա պայմանավորված է շինարարության ոլորտում մասնավոր կազմակերպությունների, հատկապես՝ օտարերկրյա ընկերությունների ներդրումների շարունակական կրճատմամբ։ Ուշագրավ է, որ միջին ամսական անվանական աշխատավարձի և աշխատատեղերի խիստ կասկածելի աճի, կտրուկ ավելացած տրանֆերտների աճի, պաշտոնական թվերով ներդրումների ավելացման պայմաններում անգամառևտրի ոլորտը 2020 թվականի (-14 տոկոս) համեմատ աճել է ընդամենը 7,5 տոկոսով։ Ակնհայտ է, որ բարձր գնաճի պայմաններում մարդկանց գնողունակությունը շարունակում է նվազել։ Հետևաբար, աղքատությունը ավելացել է նաև 2021 թվականի ընթացքում։ Նմանատիպ իրավիճակ է նաև ծառայությունների ոլորտում։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021 թվականին այս ոլորտն աճել է 7,8 տոկոսով, սա այն դեպքում, երբ 2020 թվականին ծառայության ոլորտի անկումը կազմել էր 14,7 տոկոս, այսինքն այստեղևս չեն կարողացել ամբողջությամբ վերականգնել 2020 թվականի կորուստները։ Ամփոփելով՝ նշենք, որ 2021 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հիմնականում իներցիոն բնույթ ունեն, կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը շատ ցածր է, մարդիկ շարունակում են աղքատանալ, իսկ բարձրացած կոմունալ վճարների և սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսության մրցունակությունը էլ ավելի է նվազում։
Արամ Աճեմյան
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03