Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու ճանապարհների ապաշրջափակման գործընթացին:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու վերականգնման մասին, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով:
Վերջերս նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հանդիպում ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեսքեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելազյորովի հետ. հիմա քննարկում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու կառուցման աշխատանքները:
«Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ ության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավոինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է ճանապարհներին, վարչապետն ասաց, թե ձևակերպվել են առաջարկները, դրանք փոխանցել են ադրբեջական կողմին, ռուսական կողմին, միջազգային գործընկերներին:
«Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ ու դրա գործարկումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03