Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 17%-ով, իսկ մահացութունը՝ 7%-ով։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ն։ Ըստ կազմակերպության զեկույցի՝ «օմիկրոն» տարբերակը դառնում է ավելի ու ավելի գերակշռող՝ կազմելով վիրուսների հետագծման միջազգային GISAID հարթակի կողմից հաշվված բոլոր դեպքերի մոտ 97%-ը: 3%-ից մի փոքր ավելի բաժին է ընկնում «դելտա» տարբերակին: ««Օմիկրոն» տարբերակի տարածվածությունն աճել է ամբողջ աշխարհում եւ այժմ այն հանդիպում է գրեթե բոլոր երկրներում»,- ասվում է ԱՀԿ-ի զեկույցում: «Սակայն շատ երկրներ, որոնք հայտնել են դեպքերի վաղ աճի մասին՝ կապված «օմիկրոն» տարբերակի հետ, այժմ նոր դեպքերի ընդհանուր թվի անկում են գրանցում 2022թ․ հունվարի սկզբից»: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ն հաղորդել է հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում COVID-19-ի ավելի քան 19 միլիոն նոր դեպքերի մասին եւ մահվան 68 000-ից քիչ նոր դեպքերի մասին: Փորձագետները նշում են, որ այս թվերը մեծապես թերագնահատում են իրական կորուստները։ Վարակման դեպքերի թիվը նվազել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից յուրաքանչյուրում, բացառությամբ Միջերկրական ծովի արեւելյան գոտու, որտեղ 36% աճ կա՝ հատկապես Աֆղանստանում, Իրանում եւ Հորդանանում դեպքերի ավելացման հաշվին: Եվրոպայում հիվանդացությունը նվազել է 7%-ով, ինչը պայմանավորված է այնպիսի երկրներում դեպքերի թվի նվազմամբ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Բելառուսը եւ Ռուսաստանը, աճ է գրանցվել: Հյուսիսային եւ հարավային Ամերիկայում դեպքերի թիվը նվազել է 36%-ով, ընդ որում՝ Միացյալ Նահանգները, որ նախկինի պես ամենտուժած տուժած երկիրն է, հայտնել է 1,87 միլիոն նոր դեպքերի մասին, որը նախորդ շաբաթվա համեմատ 50%-ով պակաս է:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44