Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ 2020 թվականին կառավարությունը քաղաքական լուրջ որոշում կայացրեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վերաբերյալ, և դրույթները հերթով մտնում են ուժի մեջ։
«Մեր այս առաջարկով մենք սահմանափակում ենք նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը։ Եվ կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի և մարդկանց առողջության մեջ։ Այս տեխնիկական կանոնակարգի ընդունումից հետո, որի ուժի մեջ մտնելու ժամկետը հրապարակման հաջորդ օրն է, բոլոր փոխարինիչները պետք է սրբվեն դարակաշարերից և ցուցադրությունից։ Մենք այսպիսով ամբողջությամբ կազատենք մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հունվարի մեկից առևտրի կետերում, խանութներում արդեն արգելվել էր ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը։ «Ընդհանրապես հանրային վայրերում և առևտրի կետերում աչքը չպետք է տեսնի ծխախոտի գովազդ և վաճառք։ Արդեն մարտ ամսից բոլոր հանրային վայրերում ծխելու արգելք ենք սահմանել, նաև սննդի օբյեկտներում՝ և փակ, և բաց։ Շատ կարևոր է, որ մենք հավասարեցրել ենք և ավանդական ծխախոտը, և ծխախոտային փոխարինող արտադրանքները։ Նաև շատ կարևոր է, որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես, որ փոխարինիչները ևս պատշաճ հարկվեն»,- ասաց նա։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ այս կարգն ամբողջ ծավալով իրականացվում է։ «Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ուեննա։ Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր մտել էր ուժի մեջ, մենք ունեինք թեժ գծերով ստացվող որոշակի ահազանգեր, այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցների կիրառման փուլում է դեռևս։ Բայց ընդհանուր առմամբ լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը և օրենքի պահանջը։ Նաև հատուկ նշեմ, որ խախտումների համար բարձր տուգանքներ են նախատեսված՝ ցուցադրումից սկսած մինչև տեխնիկական պահանջների վերաբերյալ խախտումները։ Եվ դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է»,- ասաց նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում՝ և փակ, և բաց տարածքներում ծխելու արգելքը։ Սրանք կարևոր նախաձեռնություններ են, որովհետև մեր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից մենք ունենք մահացության բավական բարձր բեռ։ Եվ այս բոլոր սահմանափակումները հենց ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն և եկող սերնդին, մեր երեխաներին պաշտպանելու նման վնասակար սովորույթներ ձեռք բերելուց»,- ասաց Ավանեսյանը։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03