Այսպես ասած, (շատ կոպիտ ասած) «բրենդային պատերազմներ»-ի օրինակներ եթե փնտրենք քաղաքական շուկայում, ապա ամենացցունն էս պահի «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր» դուետն է:
Քաղաքական մարքեթինգային տեխնոլոգիաները որոշ օբյեկտիվ և, հախաճ նաև, սուբյեկտիվ պատճառներով լայնորեն չեն կիրառվում մեր քաղաքական շուկայի խաղացողների կողմից, բայց ժամանակ առ ժամանակ լավ դրսևորումների ենք ականտես լինում:
Մի թարմ օրինակի մասին եմ ուզում գրել, որի հիմքում հնարավոր է ոչ միայն տեխնոլոգիական արմատներ կան, բայց այնուամենայնիվ մենք կֆիքսվենք տեխնոլոգիական արդյունքի վրա:
Գյումրիում Լուսավորը սատարեց Գալային, իսկ Վանաձորում հանդես եկավ սեփական դրոշակով: ՔՊ-ն երկու դեպքում էլ սեփական ցուցակով էր մասնակցում:
Արդյունքում ՔՊ-ն երկու քաղաքում էլ քիչ ձայներ հավաքեց: ՔՊ-ականներն իրենք էլ կփաստեն, որ անկախ նրանից, թե որքանով էին «մի քայլ առաջ» կամ հակառակն այս ընտրությունները, իրենց հավաքած ձայների քանակը հուշում է, որ ժողովրդի շրջանում մեծ վստահություն չունեն: Այսպիսով, արդեն վերջնականապես խարխլվում է «համար 1 ընդդիմության»` ի սկզբան վստահություն չներշնչող թեզը:
Լուսավորը, Վանաձորում զգալի ձայներ ստանալով, երկրորդ տեղը զբաղեցրեց: Քաղաքական մկաններ ցուցադրեց լոկալ տարածքում: Գյումրիում Լուսավորի թույլ դիրքերի վրա ոչ ոք չի ֆիքսվի, քանզի ճիշտ մարտավարության արդյունքում նրանք սեփական ցուցակով չէին գնացել` հավանաբար գնահատելով պոտեցիալ հնարավորությունները:
ՔՊ-ի համար Հրազդանը, իսկ ԼՀ-ի համար Վանաձորը մկաններ ցույց տալու, իմիջի առաջմղման և ներքին վստահություն ստանալու հարթակներ էին: Երկուսն էլ հարգանքի արժանի պայքարեցին իրենց լոկալ «խաղադաշտերում», բայց «չուժոյ» հարթակներում ՔՊ-ն գրանցեց կառուցած տեղեկատվական միֆերից շատ ավելի ցածր արդյունքեր, իսկ ԼՀ-ն որոշակիորեն շրջանցեց դրանք:
Այս իրադարձությունները հաստա
տ հետքեր կթողնեն 2 կառույցների իմիջների վրա: Թե այդ հետքերի ազդեցության համազորն ինչպիսին կլինի, կարճ ժամանակ անց կհասկանանք:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34