Աշխարհագրագետ, 2021-ին «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող Տիգրան Ենգիբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ խնդրելով «Աշխարհագրություն» առարկայից դպրոցականների առարկայական օլիմպիադաներին ներկայացված հարցաշարերը ենթարկել մասնագիտական վերլուծության և ստուգել դրանց համապատասխանելիությունը կրթական ընթացիկ ծրագրին ու դասարանին, հստակ նշել, թե դրանց կազմման ընթացքում մանկավարժահոգեբանական ի՞նչ մոտեցումներ են կիրառվել: Նա գրել է. «Որպես մասնագետ օլիմպիադաների հարցաշարերի որակը գնահատում եմ միջինից ցածր, կառուցվածքը ժամանակակից պահանջներին անհամապատասխան և անտրամաբանական, արդյունքները՝ ոչ հավաստի: Հարգելի տիկին Ժաննա Անդրեասյան, խնդրում եմ վերանայել նաև օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը: Ուսումնասիրելով դպրոցական և մարզային փուլերի արդյունքները հիմնավոր կասկածներ են առաջանում, որ շատ դպրոցներում (հատկապես մարզային) աշակերտները դպրոցական փուլը հաղթահարում են կողմնակի ազդեցության միջոցով: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի բոլոր փուլերում դպրոցներում պետք է ապահովել վերահսկող ներկայացուցիչներ, որոնք չեն հանդիսանա տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, մշակել փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ: Խիստ անհրաժեշտություն կա փոփոխել բնագիտամաթեմատիկական օլիմպիադաների անցկացման բնույթը, ինչպես նաև հարցաշարերի կառուցվածքն ու բովանդակությունը: Զգացվում է, որ երկար տարիներ օլիմպիադաների կազմակերպման ոլորտում կադրային ու մասնագիտական փոփոխություններ չեն եղել: Շատ վայրերում բարեփոխումներն ապարդյուն են լինելու, քանի դեռ փոխվելու ցանկություն չունեն հենց իրենք՝ չափից ավելի ինքնավստահ և նույնքան դատարկ մարդիկ, ովքեր դանդաղեցնում ու կասեցնում են մեր սլացքն աշխարհով մեկ սկսված կրթական մրցավազքում: Իսկ նկարում ներկայացվածը նաև աշխարհագրության ռազմավարական կարևորության նվազեցման, Հայաստանի աշխարհագրությանը պատշաճ մոտեցում չցուցաբերելու հետևանք է, այսօր, երբ աշխարհագրությունն է որոշում, թե որ դրոշները կծածանվեն հաջորդ դարում»։ Նա հրապարակել է նաև հարցաթերթիկի օրինակ։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44