Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ներկայացված կլինեն Հնդկաստանի ռազմածովային ուժերի ամենամեծ զորավարժություններում, որոնք կսկսվեն փետրվարի վերջին, հայտնում է Hindu-ն՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն այս ամսվա վերջին կմասնակցեն Հնդկաստանի պատմության մեջ ամենամեծ ծովային զորավարժություններին: Պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները հաստատել են իրենց մասնակցությունը «Միլան 2022» զորավարժություններին, որոնք տեղի կունենան փետրվարի 26-ից մարտի 4-ը»,- հայտնում է պարբերականը: Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կուղարկեն իրենց նավերը, թե՞ կմասնակցեն նավատորմի ներկայացուցիչների մակարդակով։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը զորավարժություններին հրավիրել է 46 երկիր, որոնցից ավելի քան 35-ը հաստատել են մասնակցությունը։ «Միլան»-ը (հինդիից թարգ.՝ «հանդիպում») երկամյա բազմակողմ ռազմածովային զորավարժություն է, որն անցկացվում է Հնդկաստանի ՌԾՈւ-ի կողմից։ Այս տարի առաջին անգամ զորավարժությունները կանցկացվեն Վիսախապատնամում՝ Անդաման եւ Նիկոբար կղզիների հրամանատարության փոխարեն, որտեղ անցկացվում են 1995 թվականից։ Զորավարժությունների վայրի փոխանցումը կապված է մեծ թվով մասնակիցների հետ։ «Զորավարժությունների նպատակն է կատարելագործել օպերատիվ հմտությունները, յուրացնել լավագույն փորձը եւ ընթացակարգերը եւ ապահովել դոկտրինների ուսումնասիրությունը ծովային ոլորտում՝ բարեկամական նավատորմերի միջեւ մասնագիտական փոխգործակցության միջոցով»,- հայտնել են աղբյուրները: «Միլան 2022» զորավարժությունները ամենամեծ բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կդառնան ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44