Իտալիայի իշխանություններն Ուկրաինա են ուղարկել 12 հայերից բաղկացած խումբ, որոնք տարհանվել են դեսպանատան աշխատակիցների անվան տակ։ Պարզվել է, որ նրանք լսել են ԱԳՆ իրենց ազգականի միջոցով հատուկ չվերթի մասին եւ որոշել են ՛՛բախտը փորձել Եվրոպայում՛՛։ Պսեւդոդիվանագետները Հռոմ են ժամանել նախօրեին Embraer ինքնաթիռով, որը արտոնագրվել էր Իտալիայի կառավարության կողմից: Վայրէջք կատարելուց անմիջապես հետո նրանք փորձել են ձևանալ ծայրաստիճան հոգնած և ձուլվել ամբոխին, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերի ստուգումը տեղի է ունենում ավտոմատ սկաներների օգնությամբ: ՛՛Դիվանագետների՛՛ կեղծ անձնագրերում չիպերի փոխարեն կային միայն փայլաթիթեղի կտորներ: Դա շարքից հանեց միանգամից երկու թանկարժեք սարք, որից հետո գործին միջամտեցին սահմանապահները և արագ բացահայտեցին խաբեությունը ։ Իտալացի ոստիկանների եւ լրագրողների համար հատուկ զարմանք է առաջացրել անօրինական միգրանտների սոցիալական կարգավիճակը. նրանցից երկուսը գործարար են եղել, մեկն աշխատել է մարզային պետնախարարությունում, մյուսը Կիեւի մշակույթի եւ արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է եղել: Այնուամենայնիվ, նրանք բոլորը հայտարարել են Եվրամիությունում ապրելու ցանկության մասին եւ ապաստան են խնդրել: Սահմանն ապօրինի հատելու փորձի պատճառով Իտալիան մերժումով Է պատասխանել։ Արդեն Կիեւ Ինքնաթիռ ուղարկելուց հետո պարզվել է, որ փախստականներից մեկը Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է հայտնվել ալիմենտի վճարումից բազմիցս խուսափելու մեղադրանքով: Այս պահին իտալական և ուկրաինական իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել անարգել անցնել բոլոր ստուգումները վայրէջքից առաջ, և ինչու է ինքնաթիռը մեկնել նախատեսված ժամանակից մեկ ժամ շուտ: "Կիև" միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ տեղի է ունեցել արտասահմանյան հաքերային հարձակում, որի պատվիրատուներին և կատարողներին դժվար թե հնարավոր լինի պարզել։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03