ARM | RUS |

Հայաստանի բարեկեցիկ ապագան գիտության զարգացման մեջ է. FAST հիմնադրամ

14.02.22 | 23:54

Հայաստանի բարեկեցիկ ապագան գիտության զարգացման մեջ է. FAST հիմնադրամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) փետրվարի 11-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար «Հայաստանի գիտական և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» խորագրով հանդիպում-քննարկում էր կազմակերպել: Միջոցառումը մեկնարկեց FAST-ի ստեղծարար գրասենյակում (Creative Campus) ճանաչողողական շրջայցով, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան Հիմնադրամի գործունեությանը, թիմի անդամներին, նրանց աշխատանքային առօրյային: Ներկաներին ուղղված ելույթում FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ներկայացնելով կառույցի առաքելությունը, նկատեց, որ հինգ տարի առաջ իրենք ստեղծվեցին երկրում գիտելիքահենք տնտեսության կառուցմանը նպաստելու տեսլականով: Ներկայում էլ տարբեր ծրագրերի միջոցով ձգտում են ևս մեկ քայլով Հայաստանը մոտեցնել ցանկալի իրականությանը:

«Քանի որ ռեսուրսները սահմանափակ են, պետք է ուրվագծել այն ոլորտները, որոնք կտան ամենամեծ արդյունքը: Այդ իմաստով՝ մեր ուսումնասիրությունները հանգեցրին արհեստական բանականության ոլորտը որպես ներդրումների համար թիրախ դիտարկելուն»,-նշեց Արմեն Օրուջյանը:

Հայաստանը վերջին տարում մուտք է գործել 62 երկիր ընդգրկող արհեստական բանականության գլոբալ ինդեքս՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Ոլորտում միանձնյա առաջատարն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում է Չինաստանը, իսկ ցանկի այլ խաղացողների միջև տարբերությունները շատ մեծ չեն։ «Արհեստական բանականությունը մի գիտական ոլորտ է, որտեղ գումար ծախսելուց զատ, նորարարություն է հարկավոր: Ու կա չգրավված նշաձող, որին հնարավոր կլինի հասնել միայն մեծ աշխատանք տանելու դեպքում»,-ասաց FAST-ի հիմնադիր տնօրենը: Նրա խոսքով՝ ոլորտի «ծագող աստղերին» (“rising stars”), ինչպիսին են օրինակ, Ֆինլանդիան, Շվեդիան, հասնելու կարճաժամկետ լուծումը մարդկային ներուժի զարգացումը, մասնավորապես տաղանդների ստեղծումն ու գիտական արդյունքի առևտրայնացումն է: Բայց դա հեշտ խնդիր չէ և պահանջում է մեծ ջանք ու ներդրում: «Լուրջ աշխատանք պետք է կատարվի ոլորտում: Գիտության մեջ առաջին քայլը ճիշտ հարցադրում կատարելն է, այն, թե ինչ խնդիր ես լուծում քո հետազոտությամբ: Եթե սխալ հարցադրում արեցիր, պարզ է, որ լրիվ այլ պատասխան ու լուծում ես ստանալու: Եթե մենք իրականությանը չնայենք ու ապրենք հեքիաթի մեջ կձախողենք»,-հավելեց Արմեն Օրուջյանը: Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց այն հիմնասյուները, որոնց ներքո FAST-ն իրականացնում է իր ծրագրերը: Մասնավորապես, դրանք են՝ կրթությունը, գիտությունն ու գիտական արդյունքի առևտրայնացումը: Շուրջ հինգ տարվա ընթացքում FAST-ն իրականացրել է ավելի քան 30 ծրագիր 6 հազարից ավելի շահառուի համար: «Առ այսօր կրթության բլոկում իրականացրել ենք տասը ծրագիր, երկու խոշոր ուղղություններով։ Դրանցից մեկը խորքային գիտելիքի փոխանցումն է՝ մի քանի ամսից մինչև մեկ տարի տևողությամբ տարատեսակ դասընթացներ՝ հիմնականում արհեստական բանականության և ձեռնարկատիրության ուղղություններով: Երկու Հազարից ավելի շահառու է ներգրավվել կրթական ծրագրերում: Մյուսը գիտելիքի փոխանցման կարճաժամկետ ծրագրերն են՝ վերապատրաստումներ, թրեյնինգներ մոտ 1600 շահառուի համար։ Պլանավորում ենք կրթության ոլորտի ծրագրերն էլ ավելի շատացնել, քանի որ գիտության զարգացման համար մասնագետների ներգրավման հարցում անընդհատ բախվում ենք կրթական համակարգից բխող տարատեսակ խնդիրների:»,-ասաց Սյուզաննա Շամախյանը: Այս ուղղությամբ ևս արդեն իրականացվում են բուհական և դպրոցական համակարգերում երկարաժամկետ ծրագրային փոփոխություններին ուղղված նախաձեռնություններ։ Բուն գիտական գործունեությունն աջակցող ու գիտահենք ստարտափերի ֆինանսավորման մեխանիզմներ ևս մշակված են, որպեսզի վերջիններս աճեն ու շարունակեն իրենց գործունեությունը հենց Հայաստանում: Նման թիրախավորված նախագծերից է գիտնականների ներգրավմամբ նորարարական ստարտափեր ձևավորելու ծրագիրը՝ ASCENT-ը (Advanced Solutions Center), որի նորարարական մոդելի համահեղինակն է Flagship Pioneering-ը` Բոստոնում տեղակայված վենչուրային առաջատար ընկերություն, որը 2013 թ.-ից ստեղծել է ավելի քան 100 ընկերություն՝ այդ թվում Մոդեռնան: Այս պահին ծրագրի շրջանակներում ստեղծվել են ընկերություններ՝ Denovo Sciences-ն ու 8nook-ը, որոնք արդեն ներգրավել են ֆինանսավորում և բանակցում են միջազգային կազմակերպությունների հետ: Հիմնադրամի կողմից իրականացվող կարևոր ծրագրերի շարքում Սյուզաննա Շամախյանը նշեց միջազգային կամուրջների ստեղծումն ու մասնագիտական հզոր ցանցի ձևավորումը: «Սա ևս շատ կարևոր է, քանի որ նորարարությունը չի կարող լինել ազգային, և, որքան շատ շուկաների հետ կապված լինենք, այնքան լավ, քանի որ Հայաստանում ստեղծված նորարարությունները պետք է սպառվեն միջազգային շուկաներում: Այդ իմաստով մենք միայն Արևմուտք չենք նայում, այլ նաև դեպի Ասիա և Աֆրիկա: Հայաստանը պատմականորեն այդ առավելությունն ունեցել է, այլ հարց է, թե ինչպես ենք այն օգտագործում: Դրա համար մենք փորձում ենք տարբեր աշխարհագրություններ դիտարկել»,-հավելեց Սյուզաննա Շամախյանը: Ինչ վերաբերում է սփյուռքի ներուժն օգտագործելուն, ապա FAST-ը գրեթե իր բոլոր ծրագրերում նրանց ներգրավում է: «Ցավոք սրտի տարիներ շարունակ սփյուռքը միայն որպես փողի աղբյուր է դիտարկել, բայց սփյուռքի ամենամեծ արժեքը գիտելիքն ու ցանցն է, և մենք միայն կարող ենք հաստատել, որ կա մեծագույն պատրաստակամություն դա փոխանցելու, եթե համապատասխան հարթակներ ստեղծվեն դրա համար»,-ընդգծեց հիմնադրամի փոխնախագահը: FAST-ի հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը ներկայացրեց ADVANCE դրամաշնորհային ծրագիրը, որը թիրախավորում է գիտական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մեխանիզմներ առաջարկում: Այսօր այն հանդիսանում է գիտության ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղված Հիմնադրամի հիմնական ծրագիրը՝ հնարավորություն տալով հայաստանյան գիտնականներին ձևավորել նոր հետազոտական թիմեր և աշխատել միջազգային մրցունակ հետազոտությունների վրա: Հետազոտական թիմերը ղեկավարում են իրենց ոլորտում կայացած, ծանրակշիռ գիտելիքի ու փորձի տեր գիտնականներ արտասահմանից: Վերջինները ծրագրի շրջանակում նաև դասախոսություններ են կարդում հայաստանյան բուհերում՝ իրենց կարևոր նպաստը բերելով նաև կրթական էկոհամակարգի զարգացման գործում: «Ծրագրի շրջանակում գիտահետազոտական թիմն ապահովվում է ամեն ինչով, որ անհրաժեշտ է հաջողակ ու նոր գիտելիք ստեղծող հետազոտություն իրականացնելու համար: Գիտնականները ստանում են մրցունակ աշխատավարձեր, միջազգային համաժողովներին մասնակցության և դրսի առաջատար լաբորատորիներում փորձեր անելու հնարավորություն»,-մանրամասնեց Վերոնիկա Աղաջանյանը: Ներկայում շուրջ 10 հայաստանյան գիտնական ընդգրկված է ծրագրում, որի տևողությունը 2-4 տարի է: ADVANCE դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն ուղղած է Հայաստանի՝ համաշխարհային գիտանորարարական քարտեզի վրա տեղ զբաղեցնելուն: Այս տարվա մարտի վերջին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նախատեսվում է խոշոր ընթիք-դրամահավաք՝ Advance Armenia Gala 2022-ը՝ ուղղված ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որի արդյունքում պլանավորվում է առաջիկա տարվա ընթացքում ֆինանսավորվող գիտնականների ընդհանուր թիվը հասցնել 50-ի, իսկ յուրաքանչյուր թիմին տրվող ֆինանսավորումը՝ 80 հազար ԱՄՆ դոլարից հասցնել 125 հազար ԱՄՆ դոլարի: *** Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է Ապրիլյան պատերազմից հետո Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի, ձեռնարկատեր և սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանի ու այլոց կողմից Հայաստանում գիտության և նորարարական առաջընթացն ապահովելու նպատակով: Կազմակերպության առաքելությունն է 2041 թվականին Հայաստանը տեսնել նորարար երկրների շարքում: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել միջոցառման PR գործընկեր՝ SPRING PR-ընկերության հետ:


Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի...

14:25

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային...

14:08

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության...

13:44

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

13:14

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44