Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (International Centre for Migration Policy Development, ICMPD) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը այսօր՝ հոկտեմբերի 3-ին, համաձայնագիր են ստորագրել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի եւ սահմանների կառավարման աջակցության» («Support to Migration and Border Management in Armenia») ծրագրի շրջանակում:
Ինչպես նշել են կողմերը, ծրագրի նպատակը Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը եւ սահմանների կառավարման մոտեցումները եվրոպական ստանդարտներին մոտեցնելն է: Ծրագրի հեղինակները համոզված են, որ այդ ամենը կնպաստի առեւտրի զարգացմանը եւ սահմանների անվտանգության ամրապնդմանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Կարել Հոֆսթրան՝ ICMPD-ից, ծրագիրը երկու հիմնական բաղկացուցիչ ունի՝ սահմանների կառավարում եւ միգրացիա:
Քանի որ Բագրատաշենում, Սադախլոյում եւ Բավրայում հսկիչ անցակետերն արդեն վերանորոգվում են եւ կատարելագործվում, նոր ծրագիրը կզբաղվի Իրանի հետ սահմանին Մեղրիի մաքսակետի բարելավման մշակմամբ, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Իրանի առեւտրային հարաբերությունների վրա: Նոր համակարգով նախատեսվում է նաեւ մաքսային գործընթացների դյուրացում, որպեսզի մարդիկ ավելի հեշտ հատեն սահմանը եւ ապրանքներ տեղափոխեն, իսկ բոլոր հարցերը կարելի է լուծել մեկ պատուհանի սկզբունքով:
Ինչպես նշել է Կարել Հոֆսթրան, 1,5 տարուց հետո Մեղրիի հսկիչ անցակետի դիզայնի փաթեթը պատրաստ կլինի, եւ հնարավոր կլինի տենդեր հայտարարել այդ նախագիծն իրականացնելու համար:
Այսօր Հայաստանում գործող միգրացիայի հարցերով ռազմավարությունը վավեր է մինչեւ 2016-ի դեկտեմբեր: «Հայաստանում միգրացիայի եւ սահմանների կառավարման աջակցության» ծրագրի շրջանակում կմշակվի նոր, եվրոպական ստանդարտներին համապատասխանող ռազմավարություն, որի շրջանակում էլ կկարգավորվեն ինտեգրման եւ վերաինտեգրման, աշխատանքային միգրացիայի, քաղաքական ապաստան տրամադրելու հարցերը, նաեւ երկրի կողմից ընդունվող փախստականներին վերաբերող հարցերը: Ծրագիրը նաեւ առաջարկում է բանակցություններ վարել Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ:
«Միգրացիան մշտապես եղել է, կա եւ կլինի: Ոմանք փորձում են պայքարել դրա դեմ՝ միգրացիա բառի տակ միայն արտագաղթ՝ երկրից հեռանալ հասկանալով: Անիմաստ է միգրացիայի դեմ պայքարելը, այսօր ցանկացած երկիր այսպես թե այնպես միգրացիային բախվում է. իմ հայրենիքից՝ Հոլանդիայից, հարյուր հազարավոր մարդիկ աշխատում են ուրիշ երկրներում, եւ ես նրանցից մեկն եմ, չէ՞ որ հիմա Հայաստանում եմ աշխատում: Միգրացիան բնական գործընթաց է, եւ անհնար է այն կասեցնել, այն կարելի է միայն կարգավորել»,- ասել է Հոֆսթրան:
Միգրացիայի վերաբերյալ հատկապես կարգավորումը եւ ավելի կատարելագործված քաղաքականության ստեղծումն է նոր ծրագրի բաղկացուցիչներից մեկը, որի իրականացման համար Եվրամիությունը հատկացրել է մոտ 4 մլն եվրո
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55