ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ` երեկ տեղի ունեցավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման եւ գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու երկու նիստ, որոնք մերժվեցին: Նույն օրը Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ` նշանակված էր նաեւ քննելու Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը, սակայն այն հետաձգվեց եւ տեղի ունեցավ այսօր: Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարաձգվեց եւս մեկ ամսով: Կայացած դատական նիստերի մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Գ. Իսագուլյանի փաստաբան ԱՆՆԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ:
– Տպավորություն է ստեղծվում, որ դատարանը հասկանում է, բայց գնում է խորհրդակցական սենյակ եւ վերադառնում մերժումով, ինչն ակնալվում էր ի սկզբանե: Ակնհայտ է, որ բացառապես խոսքը Իսագուլյանին լռեցնելու մասին է: Դատական նիստի ժամանակ այնպիսի պատասխաններ են տալիս քննիչն ու դատախազը, որ ստիպված եղա հայտարարել` սա իրավաբանության հետ ընդհանրապես աղերս չունի:
– Տիկին Ծառուկյան, իսկ ի՞նչ տրամադրվածություն ունի այս ամենի վերաբերյալ Գառնիկ Իսագուլյանը:
– Նա ասում է, որ սա վերջը չէ, եւ պայքարը շարունակվում է: Ասեմ, որ պարոն Իսագուլյանը, կարելի է ասել, բոցաշունչ ելույթ ունեցավ, մի փոքր հուզված էր, եւ դատարանը խնդրեց ավելի ցածր խոսել: Այնպես որ, շատ մարտական է տրամադրված եւ մտադրություն անգամ չունի հանձնվելու:
– Միտում տեսնո՞ւմ եք, որ մեկ օրում մի քանի դատական նիստ է ընթանում Գառնիկ Իսագուլյանի դեմ:
– Ունեինք երկարատեւ ժամանակահատված, երբ անցած տարվանից առհասարակ դատական նիստ չէր հրավիրում: Մինչդեռ հիմա շատ արագ իրար հետեւից նշանակել են, կարծում եմ` ուզում են իրար հետեւից մերժել եւ անցնել անպայման խափանման միջոցի երկարացմանը:
– Այս իրավիճակում իրավական առումով էլ ի՞նչ է հնարավոր անել:
– Բացառապես Եվրոպական դատարան գանգատ գրելն է լուծման տարբերակը: Մասնավորապես` Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման եւ գրավի միջնորդության մերժումն անմիջապես ուղարկելու եմ Եվրոպական դատարան, նույնիսկ չեմ էլ դիմելու վճռաբեկ դատարան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01