Կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ այն հնարավոր է դարձել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին: Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, որպիսի պայմաններում առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ: Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որևէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին: ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ, խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, և անձը վերադարձվել է Հայաստան:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44