Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը համոզված է՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։ «Ուշ, թե շուտ այդ օրենքը կամ հակասահմանադրական կճանաչվի, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնց հղում տալով այս փոփոխություններն արեցին, օրինակ Վենետիկի հանձնաժողովը, կստիպեն վերանայել դրանք։ Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել գաղտնի կերպով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման դրույթ նախատեսել ու օրենք ընդունել։ Ուղղակի բացառում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը նման օրենքի նման եղանակով ընդունմանը հավանություն տված լիներ։ Կարծում եմ, սա Վենետիկի հանձնաժողովին այլ իրավիճակի վերաբերյալ հայտնված դիրքորոշման նենգափոխում է։ Բացի այդ, անհատական, թե մեկ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը վաղ թե շուտ կարձագանքի այս օրենքին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Հարությունյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական երկու պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Իշխանական պատգամավորները փոփոխությունները ներկայացրեցին որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն: Սա նշանակում է, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների 5 կողմ քվե, գործող 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03