ARM | RUS |

Լարիսա Ալավերդյան. Ալիեւի սպառնալիքներն ուղղված են հայ ժողովրդին մարտունակ բանակ ունենալու իրավունքից զրկելուն

16.02.22 | 13:45

Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ միասին պատասխանատու է հայ ժողովրդի դեմ կատարած միջազգային հանցագործությունների համար, արդեն քանիերորդ անգամ եւ ուղիղ տեքստով կրկնում է, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր առանց նախապայմանի չկա եւ չի էլ լինի։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիեւի ոչ երկիմաստ հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն Հայաստանի կողմից ԱՀ տարածքային ամբողջականության՝ ներառյալ Ղարաբաղը, ճանաչման դեպքում։ «Շատ կարեւոր է, որպեսզի այդ «դրական ազդանշանը» լավ հասկանան բոլորն ու յուրաքանչյուրը, ով դեռ պահպանել է մտածելու կարողությունը եւ ստանձնել ապագայի պատասխանատվությունը։ Գործարարները, որոնք հանկարծ դարձել են արցախյան խնդրի «Փորձագետներ», այդ նախապայմանների մասին իմացել են միշտ։ Իշխանական վերնախավը, որն անմիջականորեն տեղի ունեցողի հանցակիցն է, նույնպես իմացել է այդ մասին։ Գիտե՞ն արդյոք այդ մասին մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդադրում պատգամավորները՝ արդեն կարեւոր չէ։ Հիմա բոլորը, որոնց մեջ դեռ պատիվ, արժանապատվություն եւ բանականություն է պահպանվել, պետք է իրենց աչքով տեսնեն, որ առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են։ Այստեղ ոչ մի հատուկ գիտելիք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ հայ հասարակությանը կանխամտածված խաբում են։ Եվ չնայած սուտը բացահայտված է, իսկ ժողովուրդն արտահայտել է իր վերաբերմունքն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, իշխանությունը շարունակում է է ավելի մեծ նախանձախնդրությամբ կատարել նպատակային ծրագիր, որը վաղուց եւ մանրակրկիտ մտածված է «այլ երկրներում» եւ որդեգրվել է «իշխանությունում գտնվող երիտհայերի» կողմից։ Ուստի, ավելի ակտուալ է դառնում տեղի ունեցող արարի որոշ մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր, գուցե, չեն հասկանում թուրք-ադրբեջանական դիվանագիտական լեզուն։ Երկու ագրեսոր պետությունները Հայաստանի հետ խոսում են մի լեզվով, որն ի սկզբանե որդեգրել էր Թուրքիան, որն օգտագործվել է դարեր շարունակ եւ փոխանցվել նրա հոգեզավակին ու Հայոց ցեղասպանությունը շարունակողին՝ Ադրբեջանին։ Եվ այսպես, ինչ պայմաններ, ավելի ճիշտ՝ պահանջներ են հնչեցվել։ Սկսեմ վերջից, այն է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» զառանցական բացականչությունից։ Նշենք, որ խաղաղության պայմանագիրը նշանակում է զինված հակամարտության (ոչ թե ագրեսիայի) կողմերի վերջնական պարտավորությունների ընդունում մարտական գործողությունների դադարեցման մասին՝ գրավոր ամրագրված համաձայնագրի հիման վրա։ Այսինքն՝ պայմանագիրը խաղաղության մասին, ընդհանուր առմամբ, բոլոր վիճելի խնդիրների (որոնք գոյություն ունեն կողմերի միջեւ, այս դեպքում՝ Արցախի եւ Ադրբեջանի, նրանց եւ Հայաստանի, ինչպես նաեւ հետագայում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ) համապարփակ ընդգրկման հավակնող փաստաթուղթ չէ։ Եվ առաջին նախապայմանը՝ Հայաստանի համաձայնությունը Ադրբեջանին Արցախի բռնի ենթարկեցման մասին, փաթեթավորվել է «միջազգային իրավունքի սկզբունքներով եւ նորմերով»՝ Հայոց ցեղասպանության գծով դաշնակիցների ազատ մեկնաբանմամբ։ «Խաղաղության պայմանագրի» ներքո փորձ է արվում պարտադրել անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ Արցախի Հանրապետությանը։ Սա երկակի հարված է, որը երկար տարիներ պատրաստվել է եւ այսօր մատուցվում է ողջ համաշխարհային հանրությանը՝ որպես «տարածքային ամբողջականության» սկզբունքի այսպես կոչված իրականացում։ Սա միջազգային իրավունքի չարամիտ խեղաթյուրում է, որն ուղղակիորեն արգելում է լուծել ցանկացած վեճ զինված գործողությունների ճանապարհով, կիրառել արգելված զինատեսակներ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ, միջազգային ահաբեկչական խմբեր ներգրավել եւ այլ հանցավոր արարքներ։ Այս մասին վկայել է այն նույն միջազգային հանրությունը, որը, իմանալով Հայաստանի իշխանական վերնախավի պարտվողական դիրքորոշման մասին եւ այսրոպեական, ածխաջրածնով բուրող շահերից, ինչպես նաեւ իր ոչ վաղեմի անցյալի չսպառած գաղութարարական սովորություններից ու վախերից ելնելով, լուռ հետեւում էր Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիային, իսկ այսօր նույն կերպ անտարբեր հետեւում է միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումներին Հայաստանի հանդեպ։ Մեկ անգամ էլ ընդգծեմ. Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ մի ցանկություն չեն ունեցել եւ չունեն խաղաղ ապրելու Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղությունը հայերի հետ հակասում է նրանց ռազմավարական նպատակներին։ Կա անզուսպ ցանկություն՝ հարկադրելու Արցախին եւ Հայաստանին՝ համաձայնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան ագրեսիայի արդյունքներին ընդդեմ լեգալ ձեւավորված եւ լեգիտիմ կայացած, բայց չճանաչված Արցախի Հանրապետության, կա ձգտում՝ ստանալու Հայաստանի պաշտոնական համաձայնությունը Ադրբեջանին չպատկանող Արցախի Հանրապետության տարածքները բռնի կցելու վերաբերյալ, հետագայում նրա բնակչությանը վտարելու հեռանկարով։ Այն, որ այս պլանների իրականացման հույսերը հիմնված էին այս իշխանությունների ի սկզբանե անկումային աշխարհայացքի եւ պարտվողական քաղաքականության վրա՝ այլ լուրջ քննարկման թեմա է։ Երկրորդ պայմանը, ավելի ճիշտ՝ պահանջը, որն արդեն քանիցս հնչեցրել է Ադրբեջանի նախագահը, վերաբերում է պետական անվտանգության երաշխավորին՝ բանակին. այն արտահայտվել է վերջնագրի տեսքով՝ ուժի կիրառման սպառնալիքով, եւ ուղղված է հայ ժողովրդին մարտունակ բանակ ունենալու իրավունքից զրկելուն։ Եվ Հայաստանի այսօրվա իշխանությունները, արձագանքելով այս հերթական «դրական ազդանշանին», հրաժարվեցին նշել Հայկական բանակի 30-ամյակը՝ դրանով իսկ խախտելով երկրի տոնական եւ հիշարժան օրերի մասին օրենքը եւ լիակատար «հարմոնիա» ցուցաբերելով բացահայտ ագրեսիվ հարեւանի հետ։ Այս ակնհայտ իրավախախտման եւ բանակի բարեփոխումների պարբերաբար հնչող պղտոր պլանների մեջ պարզ երեւում են իշխանությունների՝ պետական անվտանգության ապահովման համակարգը թուլացնելու եւ անթույլատրելի նվազագույնի հասցնելու մտադրությունները։ Մյուս նախապայմանները բացահայտելու համար դիմենք այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»։ «Շուշիի հռչակագիրը» միջազգային պայմանագիր է երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք այդ փաստաթղթում ներկայանում են որպես դաշնակիցներ։ Հռչակագրում կան կետեր, որոնց իմաստն այն է, որ Հայաստանին հարկադրվի ընդունել «դաշնակիցների» գերազանցությունը միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Այսպես, «Զանգեզուրի միջանցքի» մասին հստակ ձեւակերպված կետում նրանք տեղ չեն թողնում «հաղորդակցությունների ապաշրջափակում» անվանմամբ այդ ամբողջ մտահղացման քաղաքական նպատակների մասին բանավեճերի եւ կասկածների համար. պահանջվում է հենց միջանցքի տրամադրում, այլ ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակում կամ շրջափակում։ Այնուհետեւ, համաձայն «Շուշիի հռչակագրի»՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն անգամ քննարկվել չի կարող։ Հակառակը՝ խոսվում է «Հայաստանի հանցավոր քաղաքականության մասին, որը մոլորության մեջ է գցում ամբողջ համաշխարհային հանրությանը»։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման քաղաքականությունից հրաժարումը խաղաղության պայմանագրի կնքման եւս մեկ նախապայմանն է։


Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի...

14:25

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային...

14:08

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության...

13:44

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

13:14

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44