Խնայել ժամանակ, ստիպված չլինել անցնել գերատեսչությունից գերատեսչություն. հանրային ծառայությունները քաղաքացիներին հասանելի են դառնում մեկ պատուհանի սկզբունքով: Ժամանակակից սպասարկման կենտրոններում քաղաքացիները հնարավորություն են ստանում հանրային ծառայությունները ստանալ մեկ վայրից: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը նշեց, որ առաջիկայում նման նոր գրասենյակներ են բացվելու:
« 2020 թվականից ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծել վարչական տարածքներ, որտեղ պետության անունից տրամադրվող բոլոր հանրային ծառայությունները ներկայացված կլինեն: Առաջին այդպիսի գրասենյակը բացվեց Երևանում, այնուհետև Իջևանում և Գյումրիում: Հաջորդ կենտրոնը փետրվարի 17-ին կբացվի Վանաձորում»,-ասաց Անի Մխիթարյանը:
Գրասենյակներում ներկայացված են մի շարք ծառայություններ: Մասնավորապես, ներկայացված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, ազգային արխիվը, հարկադիր կատարման, նոտարական, անձնագրերի և վիզաների ծառայությունները: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը նման կենտրոններ բացվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Կառավարության ծրագրով սահմանված է նաև, որ այս տարիների ընթացքում պետք է ձևավորվի քաղաքացիական կենտրոնի նոր մոդելը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիական կենտրոնները մեծ պահանջարկ ունեն քաղաքացիների շրջանում: Արդեն գործող այսպիսի կենտրոններից յուրաքանչյուրն ամսական սպասարկում է 2500-ից ավելի քաղաքացու:
«Ծառայությունները երբեմն լինում են փոխկապակցված: Ու շատ դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում մի քանի գերատեսչություն այցելել տարբեր թղթերի համար: Այս դեպքում մեկ գրասենյակ այցելելով՝ քաղաքացին այդ նույն տեղում ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները: Արդյունքում, խնայում է ժամանակ»,-ասաց Անի Մխիթարյանը:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44