Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մասնակցությամբ ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:
«Հատկանշական է, որ Ձեր պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով՝ ամփոփելով կատարած աշխատանքը նաև արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուզում եմ արժեվորել Ձեր իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Իսկ վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված է առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- ողջույնի խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Ըստ աղբյուրի՝ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար՝ այդ համատեքստում կարևորելով ադրբեջանական վայրագություններից Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
«Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է: Կարևորում եմ Ձեր իրավապաշտպան գործունեությունն ու էությունը, և, որպես պետական նախարար, Ձեր աշխատանքը ծավալում եք իրավապաշտպան սկզբունքներով՝ մարդուն առավելագույնս օգտակար լինելու մղումով: Մեր համատեղ աշխատանքն ակներև է միջազգային ասպարեզում: Արցախի Պաշտպանի հաստատությունը պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան ընթացքում ցույց տվեց իր կայացվածությունն ու բարձր մշակույթը, որի ապացույցը ժողովրդի ու միջազգային հեղինակավոր կառույցների վստահությունն է»,- նշել է Արման Թաթոյանը:
Նշվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հանձնել գերատեսչական հուշամեդալ:
Պետական նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրին իրականացրած առաքելության համար և վստահություն հայտնել, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01