«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ 2022-ին Ալավերդին էլ կխոշորացվի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները: Ըստ նախնական որոշման՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս տարվա աշնանն են նախանշված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ 2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առայժմ 3 օր է առանձնացվել՝ մարտի 27-ին, հունիսի 6-ին եւ սեպտեմբերի 25-ին: Տեղեկացանք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնեցին, որ Ալավերդիում ընտրությունները սեպտեմբերի 27-ին են նախատեսված: Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա հիմնական ֆավորիտները նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կլինեն: «ՀՀԿ-ն, անխոս, կունենա իր թեկնածուն, որովհետեւ Ալավերդիի տարածաշրջանում կուսակցությունն անգամ իշխանափոխությունից է մեծ թվով ձայներ ստացել: Թե ով կգլխավորի ցուցակը, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց «Ժողովրդի» ՀՀԿ-ական աղբյուրը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», որպես համայնքապետի թեկնածու, պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի անունն է շրջանառվում: «Իհարկե այլ անձանց թեկնածություն նույնպես կդիտարկվի, բայց Մկրտչյանի մասով կարծես թե դեմ կարծիքներ չկան»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:21 23.10.25
16:22 23.10.25
16:41 23.10.25
17:04 23.10.25
10:46 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01