ARM | RUS |

ՀԿ-երի հայտարարությունը «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

17.02.22 | 15:48

ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից: Այն վնաս կպատճառի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, կենսական ու տնտեսական շահերին, կխախտի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության և իրենց գործնեության ընտրության իրավունքի, ինչը կարող է սահմանափակվել հանքարդյունաբերության պատճառով:

Բողոքի ակցիաները հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև են: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ չկան իրավական մեխանիզմներ՝ որոշումներ կայացնելիս համայնքի բնակչության կարծիքը պարտադիր հաշվի առնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու։ Հանրությունը նաև զրկված է այդ որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։

Հակասահմանադրական է սույն օրնագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Անթույլատրելի է, 1-2 ընկերությունների վիճակը բարելավելով, ոտնահարել Հայաստանի ողջ հանրության իրավունքները։ Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին:

Խնդրահարույց է նաև, որ, օրինագծի համաձայն, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Այսպիսով, Ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը, ինչպես նաև այն զրկում է համայնքի բնակիչներին՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։

Մենք՝ ներքոստորագյալ կազմակերպություններս և ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը: Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդավարական լինելու հիմքով։

Հայտարարությունը բաց է միանալու համար:

  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  • «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ
  • «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
  • «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
  • «Գոյ» բնապահպանաիրավական ՀԿ
  • «Միհր» ստեղծագործողների միություն» ՀԿ
  • Հայաստանի կանանց նախաձեռնություն
  • «Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ
  • «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ ՀԿ
  • «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  • «Յանուս» իրավական ՀԿ
  • «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  • «Թուխմանուկ» ՀԿ
  • Էկոլոգիական հասարակական դաշինք
  • «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
  • Արթուր Համբարձումյան, Էկո-իրավաբան
  • «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
  • «Հանրային վերահսկողություն» ՀԿ
  • «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
  • «Երեխաների հասարակություն մանկապատանեական ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Նոր Հորիզոններ» ՀԿ
  • Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
  • «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  • «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  • Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  • «Թումանյան» փաստաբանական գրասենյակ
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Մերի Աղախանյան, ռեժիսոր
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  • «Մեկ առողջություն» կոալիցիա
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
  • «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
  • «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
  • «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
  • «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  • «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
  • «Կայուն ապագա» երիտասարդական ՀԿ
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  • Անահիտ Մանուկյան` բժիշկ, անհատ ձեռնարկատեր
  • «Դալմա-Սոնա» Հիմնադրամ
  • Վաղինակ Տեր-Հովհաննիսյան, Եվա Մարգարյան, «Քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական լիգաների ասոցիացիա»-ի Հայաստանի Երիտասարդ դեսպաններ
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  • «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ


Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի...

14:25

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային...

14:08

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության...

13:44

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

13:14

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44