Կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ՝ կրթական, մշակութային և մարզական մի շարք հաստատություններում կապիտալ շինարարության աշխատանքների` կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նախագծային աշխատանքների իրականացման, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նպատակով 3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում:
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախատեսվում է իրականացնել միջին մասնագիտական ուսումնական 4 հաստատությունների շենքային պայմանների բարելավում, մոդուլային մանկապարտեզի 10 շենքերի կառուցում, մոդուլային 12 մանկապարտեզի նախագծում, մոդուլային դպրոցի 21 շենքի կառուցում, մոդուլային դպրոցի 10 շենքի նախագծում, 2 դպրոցում նոր մասնաշենքերի կառուցում, 17 հանրակրթական դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում, ևս 5 դպրոցում` մարզադահլիճների վերակառուցում, 2 մարզադպրոցի կառուցում: Հատկացման շրջանակում միջոցներ կտրամադրվեն նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի հիմնանորոգման համար:
Նախարարության ընթացիկ ծրագրերի հատկացումներից շուրջ 80 մլն 362.3 հազար դրամ գումար կհատկացվի Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները շարունակելու և ավարտելու համար: Միջոցներ կհատկացվեն նաև 4 հուշարձանների վերականգնման աշխատանքների և 4 հուշարձանների վերականգնման նախագծերի իրականացման համար:
Կարևորելով նախատեսվող աշխատանքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք՝ որպես առաջնահերթություն, բխում են ՀՀ կառավարության ծրագրից, որով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում կամ վերակառուցում: Այդ նպատակով Կառավարությունը նախկինում ևս կատարել է մի շարք հատկացումներ, այժմ իրականացվում է հերթական հատկացումը` կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ, որպեսզի ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ավարտին հասցվեն, ինչպես նաև կրթական-մշակութային ոլորտում նոր կապիտալ ներդրումներ ապահովվեն: Վարչապետը նաև նշել է, որ աշխատանքներն ընդգրկում են հանրապետության ողջ տարածքը. ծրագրեր են նախատեսված բոլոր մարզերում:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01