Թուրքական «ORC» սոցիոլոգիական կազմակերպության կողմից փետրվարի 8-13-ին իրականացված հարցումներն իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար կրկին ոչ շահեկան պատկեր է արձանագրել, գրում է Էրմենիհաբերը։ ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» դաշինքի վարկնիշն ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) «Լավ» (ԼԿ-İP) կուսակցությունների կազմած «Ազգ» խորհրդարանական դաշինքի վարկանիշին գերազանցում է ընդամենը 0.2%-ով: Ըստ այդմ` «Ժողովուրդ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողները կազմել են 39.4%, իսկ ընդդիմադիր «Ազգ»-ինը՝ 39.2%: Առանձին կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսինն է՝ ԱԶԿ-30%, ԱՇԿ- 9.4%, ԺՀԿ-24.1%, ԼԿ-15.1%: Մեջլիսում ներկայությություն ունեցող կուսակցություններից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ն (HDP-ԺԴԿ) էլ ստացել է հարցվածների 8.1%-ի հավանությունը: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) վարկանիշը կազմել է 2.6%, իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը (GP-ԱԿ) ստացել է հարցվածների 4.1%-ի հավանությունը: «Երջանկություն» կւսակցությունը (SP-ԵԿ) ստացել է 1.5: Նշվում է նաև, որ «Ազգ» դաշինքի հնարավոր ընդլայնման դեպքում (խոսվում է 6 կուսակցության մասնակցության մասին՝ ԺՀԿ, ԼԿ, ԵԿ, ԺԿ, ԱԿ և ԺԱԿ) դրա ընդհանուր վարկանիշը կարող է հասնել 48%-ի:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44