«Երեկվա ասուլիսում շատ կարևոր բան ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչը նաև վերջակետ դրեց որոշակի մարդկանց գործունեությանը, ովքեր փորձում էին Ռոբերտ Քոչարյանին և երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին անընդհատ, ժողովրդական լեզվով ասած, կռվացել»,- ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով, Ռ.Քոչարյանը կրկնեց նույն Սերժ Սարգսյանի գաղափարը, որ պետք է հեղափոխությունը, հեղաշրջումը կամ իշխանափոխությունն անել ոչ թե ասելով, ով պետք է գա իշխանության, այլ սկզբից հեռացնել ներկա իշխանությանը և հետո հասկանալ, ինչպես կառավարել իրավիճակը։
«Դա շատ կարևոր է, որովհետև բոլորը հստակ հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը բաղկացած է մի քանի խոշոր խաղացողներից, և եթե խոշոր խաղացողները չմիանան և կրկին կոնսենսնուս -1 գաղափարի չգան, Նիկոլ Փաշինյանը բավականին հեշտությամբ կարողանում է տիրապետել ներքին իրավիճակին և ժամանակ առ ժամանակ պառակտելով ընդդիմությանը՝ հասնել իր նպատակին։ Դրա համար շատ լավ էր, որ այդ մեսիջը գնաց, որը համընկավ Սերժ Սարգսյանի մեսիջի հետ, որ սկզբից պետք է լինի իշխանափոխություն, հետո հասկանալ ապագա իշխանությունն ինչ կառուցվածք է ունենալու»,- ասաց քաղտեխնոլոգը։
Փողոցային պայքար սկսելու համար, ըստ Տ. Քոչարյանի, հեղափոխական դասական օրենք կա՝ կրիտիկական զանգվածը պետք է հասունանա։
«Որպեսզի իրավիճակը հասունանա, մարդկանց մեջ պետք է առաջանա այդ ցասումը։ Ժամանակ է պետք։ Հիմքը կա, որովհետև տեսնում ենք, որ Փաշինյանին գլոբալ առումով չեն սիրում, Փաշինյանի անձնական ռեյտինգը բավական ցածր է, ինչն ապացուցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,- ասաց նա։
Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ կա ընդդիմադիր դաշտ, կա ընդդիմադիր դաշտի տոկոս և եթե դերերի ճիշտ վերաբաշխում լինի, խանդի, նախանձի տեսարաններ չլինեն, հստակ ամեն կողմը հասկանա իր անելիքները, բավականին հեշտ հարցերը կլուծվեն։
Նրա խոսքով, կարևոր է հասկանալ նաև այն, թե ինչի պատճառով եղան արտահերթ ընտրությունները, այդ բոլոր հանգամանքները չեն վերացել՝ Արցախի 75 տոկոսը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ, Սյունիքի ճանապարհների մի մասը վերահսկում են ադրբեջանցիները, 30 հազար փախստական կա Հայաստանի տարածքում, գները բարձրանում են, արտաքին պարտքն ավելանում է և ՀՀ անվտանգային համակարգը բավականին թուլացած է, բանակը խնդիրներ ունի։
«Այն, ինչի համար ժողովուրդը դժգոհեց, ոչ մի պրոբլեմ, փաստացի, չլուծվեց, որոշ պրոբլեմներ ավելի խորացան։ Դրա համար փողոցային պայքար սկսելու բոլոր հնարավոր առիթներն արդեն կան, մնում է առաջանա բավականին կայուն զանգված, որը պատրաստ լինի փողոցային ակցիաների, երկար մնալ փողոցում, պայքարել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, սակայն միայն փողոցային պայքարը բավարար չէ, պետք է լինի նաև որոշակի ներքին էլիտաների պառակտում, ինչպես եղավ անցած տարի հունվար-փետրվարին, երբ նախագահը, կաթողիկոսները, Գլխավոր շտաբը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը։
«Իհարկե, նաև փոփոխություն պետք է լինի արտաքին քաղաքական օրակարգում, արտաքին կոնսենսուսի խախտում պետք է լինի»,- ասաց Տիգրան Քոչարյանը։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03