Ժուռնալիստների միությունը դատապարտում է օրեր առաջ «Politik.am» կայքի խմբագրություն անհայտ անձանց ներխուժելու դեպքը եւ զսպվածության կոչ անում։ «Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել: Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր: Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից: Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները»,- ասված է միության տարածած հայտարարությունում։
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44