Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Դավինչի» տուրիստական գործակալության ղեկավար Գրիգոր Սարգսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը մերժել է եւ նրան ազատ արձակելու որոշում կայացրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ստացած, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Իմ տեղեկություններով՝ նա արդեն ստեղծել է տուրիստական նոր գործակալություն. այդ դեպքում ես չեմ բացառում նոր զոհերի առկայություն։ Սրանում մեծապես մեղավոր են վարույթն իրականացնող եւ գործին նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները։ Այս քրեական գործը վարույթն իրականացնող մարմինը պետք է վաղուց ավարտեր եւ ուղարկեր դատարան, բայց այդպես էլ չուղարկեց»,- ասաց Ասլանյանն ու հավելեց, որ այս գործի նախաքննությունն անհարկի է ձգձգվում։ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ Գրիգոր Սարգսյանը կալանքի տակ է գտնվել 4 ամիս։ Նա կալանավորվել էր գործից թաքնվելու եւ գործին խոչընդոտելու հիմքերով։ Նշենք, որ այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ունեն 130 քաղաքացի։ Գրիգոր Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, ոչ Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը, մի քանի այլ աշխատակիցների հետ, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44