«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարվող թեման, ինչի մասին հնարավոր բոլոր առիթներով նրանք բարձրաձայնում են, ՀՀ-ում աշխատատեղերի «աննախադեպ» աճն է և գործազրկության ոչ պակաս «աննախադեպ» կրճատումը: Այն, որ նման հայտարարությունները բացառապես քարոզչական նշանակություն ունեն, և ոչ մի աննախադեպության մասին խոսք լինել չի կարող, քանիցս բարձրաձայնել են մասնագետները: Պաշտոնական վիճակագրությունն էլ իր հերթին փաստում է, որ 2021-ի երրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների թիվը 17 հազարով պակաս է եղել, քան 2020-ին։ Թերթի հետ զրույցում հայտնի տնտեսագետներից մեկը նշել է, որ իշխանությունների կողմից շահարկվող այն պնդումը, թե գործազրկությունը կրճատվել է, եթե նույնիսկ ճիշտ էլ լինի, դա տեղի է ունեցել ոչ թե նրա հաշվին, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, և մարդիկ աշխատանք են գտել, այլ այն պատճառով, որ երկրում նվազել է աշխատուժի քանակը: Այսինքն, «դրական» ցուցանիշ է ներկայացվում մի թիվ, որը պայմանավորված է լուրջ արտագաղթով։ Ասենք՝ միայն 2021-ին 161 հազար ՀՀ քաղաքացի դիմել է, որպեսզի մասնակցի «Գրին քարտ»-ի խաղարկության։ Նույն 2021 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով, ՀՀ 22 հազար քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել 73500 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն, 2017-ին ՀՀ-ից հեռացել ու այլևս չի վերադարձել 36200 մարդ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44