Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Արցախի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում: Դավիթ Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով արցախագիտության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի առաջատար բուհերում: ԱԳ նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին և տվել պարզաբանումներ: Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին և Կովկասագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանին միջոցառումը կազմակերպելու համար՝ բարձր գնահատելով նրանց գիտական, հայրենանվեր առաքելությունը, Արցախի զարգացմանն ուղղված ջանքերը և նշանակալի ավանդը մատաղ սերնդի դաստիարակման գործում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44