Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին: Եթե ընդհանրացնելու լինենք ելույթների շեշտադրումները` կստացվի հետևյալ պատկերը. - 2014թ-ից Ռուսաստանը դարձել է Արևմուտքի թշնամին, - ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ (նախկինում վստահեցնում էին, որ այն ուղղված է ոչ թե ՌԴ, այլ Իրանի դեմ), - Արևելյան Եվրոպայում սպառազինությունների զինաթափման ռուսական պահանջն Արևմուտքի չի բավարարի (չնայած Գերմանիայի կանցլերը պատրաստ է բանակցելու), - Ուկրաինայում պատերազմի դեպքում, կխզվեն ՌԴ հետ ֆինանսա-տնտեսական կապերը (հույսով , որ դրանով կթուլանա ռուսական տնտեսությունը), - Արևմուտքը կտրուկ կկրճատի Ռուսաստանից ձեռքբերվող գազի գնումները, - Ուկրաինային կընդունեն ԵՄ կազմի մեջ (ֆինանսական խոշոր աջակցություն կցուցաբերեն), - Եվրամիությունը կընդլայնվի դեպի արևմտյան Բալյանների երկրներ, - ՆԱՏՕ-ն չի թուլացնի, այլ ավելի կամրապնդիր իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, - աշխարհակարգը կշարունակվի կառուցվել լիբերալիզմի ունիվերսալ արժեքների վրա, - Արևմուտքը կօգտագործի ներկա ճգնաժամը` իր շարքերն ամրապնդելու համար: Այսպիսին էին մյունխենյան տրամադրությունները, որից կարծես թե կեմպրոմիսի «հոտ չէր գալիս»: Հատկանշական է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերներն, ինչպիսիք են համավարակները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, կիբեռ պատերազմները, էներգետիկ ճգնաժամերը, ինֆլյացիան և այլն, մյունխենյան օրակարգից դուրս էին մնացել: Արևմտյան լիդերները, Մյունխենում խոսել են միայն Եվրոպայի «պատերազմից»: Սակայն, այն ինչի մասին խոսվեց մյունխենյան կոնֆերանսում` վեր է Արևմուտքի ուժերից: Եթե դրանք կիրառվեն` էականորեն կթուլանա նաև Եվրամիությունը` հատկապես տնտեսական և էներգետկ առումով: Այդ հակամարտությունից կշահի միայն ԱՄՆ-ը: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի: Չնայած անվտանգության մյունխենյան կոնֆերանսի ագրեսիվ տոնայնությանը, այնուամենայնիվ, շանսեր կան, որ մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ն մորատորիում կհայտարարի իր հետագա ընդլայնման հարցում: Նման ակնարկ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` իր ելույթում: Նման ազդակներ հնչեցին նաև Ֆրանսիայի կողմից:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02