«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող քպականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր: Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը չի միանում հայտարարությանը: Նախ՝ արձանագրենք, որ իրենց քայլն արդարացնելու համար քպականները հերթական անգամ որպես «սոուս» օգտագործեցին «ժողովրդի քվեն»:
Ստացվեց, որ «հպարտ քաղաքացիներն» իրենց քվե են տվել, որ աջակցեն «Շուշիի հռչակագրին»: Ինչ վերաբերում է բուն պատճառաբանությանը, ապա միտքը հետևյալն է՝ «տարածաշրջանում երկարատև խաղաղություն» հաստատելու և այդ գործընթացը որևէ պարագայում հանկարծ չվիժեցնելու համար չենք միանում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը: Մի խոսքով՝ «այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: Առավել ևս, որ քպականներից մեկը նշեց, թե Ադրբեջանի ու Թուրքիայի «նպատակները միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի նպատակների հետ»:
Հետաքրքիր է՝ թշնամական այդ երկրների ո՞ր նպատակներն են համընկնում Հայաստանի նպատակների հետ: Ոչ պակաս ուշագրավ էր հայտարարությունը, թե «անում ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»: Այդպիսի մի հայտարարություն արդեն լսել ենք Փաշինյանի կողմից. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»: Հետևանքները՝ տեսանք: Մնում է հասկանալ, թե այս անգամ ինչ հետևանքներ են լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44