ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Թաթոյան կարևորել է այն, որ ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել կամ ընդունվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ, օրինակ՝ Քրեական դատավարության, Քրեական, Քրեակատարողական օրենսգրքերը և այլն։
Բացի այդ, շեշտվել է, որ բարձր համագործակցություն է հաստատված եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ։
Պաշտպանի հաստատությանը կարևոր աջակցություն է ցուցաբերել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։
Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում կազմակերպվել է նաև լրագրողների այց Բեռլին՝ Գերմանիայում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման հարցերին ու օրենսդրությանը ծանոթանալու նպատակով։
14:25
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44