«Այն, ինչ բոլորդ կոչում եք պատերազմ, եկեք պայմանավորվենք, որ դա հստակ անվանում ունի՝ ցեղասպանական ագրեսիա է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ հրավիրելով տեռորիստներին»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքով, չի եղել պատերազմ, եղել է ագրեսիա ճիշտ այնպես, ինչպես բնութագրվում է ՄԱԿ-ի փաստաթղթերում, անգամ եթե պետությունը ճանաչված չէ, դրա վրա զինյալ հարձակումը բնութագրվում է որպես ագրեսիա։ «Արցախի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, որին նպաստել է, ստեղծել է բոլոր պայմաններն այս գործող իշխանությունը և շարունակում է իր ամեն մի քայլով ամեն մի օր սպասարկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց Լ. Ալավերդյանը։ Նա ընդգծեց, որ այս 100 տարիների ընթացքում Թուրքիայի նպատակը չի փոխվել.
«Ադրբեջանը, որին Թուրքիան ստեղծել է 1918 թվականին մեկ նպատակով՝ ավարտել ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում, չի փոփոխվել։ Այն իրականացնում էր տարիներ շարունակ տարբեր ձևերով, իսկ հիմա ուղղակի՝ բացեիբաց»։ Լ. Ալավերդյանի խոսքով, ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված խայտառակ «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը, ՔՊ-ական պատգամավորները հրաժարվեցին այդ հռչակագիրը դատապարտող հայտարարությունն ընդունելուց։ «Մենք այսօր ունենք այնպիսի մի վիճակ, երբ ոսոխը դրսից, թե ներսից վտանգում է հայությանը, հայկական պետություններին՝ Արցախ Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը։ Առանց դադարի պետք է պայքարենք մեր իսկ հարազատ հայրենիքի համար»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
Աղբյուր` Panorama.am
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55