ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է աշխատանքը Ֆրանսիայի կողմից նախապատրաստված բանաձևի նախագծի վրա, որն ուղղված է Հալեպում կրակի դադարեցման ռեժիմի սահմանմանը։ Ռուսաստանը, որը ԱԽ մշտական անդամ է և վետոյի իրավունք ունի, կասկածներ ունի փաստաթղթի որոշ դրույթների հետ կապված։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը լրագրողներին հայտնել է, որ փաստաթղթի քննարկմանն են անցել խորհրդի բոլոր անդամների փորձագետները։ Նա նշել է, որ ներկա պահին ԱԽ բոլոր անդամները դրսևորել են այդ բանակցություններին մասնակցելու կամք։
«Մենք համարել ենք, որ մեր պատասխանատվությունն է՝ անել բացարձակապես ամեն ինչ մեր ուժերի ներածի չափով՝ փորձելու միավորել Անվտանգության խորհուրդը մեր ջանքերի շուրջ և վերջ դնելու Հալեպում տառապանքներին»,- հայտարարել է Դելատրը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը կրակի դադարեցման ռեժիմի իրագործման, մարդասիրական օգնության մատակարարման և նշված դրույթների պահպանմանը հետևելու անհրաժեշտության մասին է։
Ավելի վաղ Ֆրանսիաի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, հայտարարելով բանաձևի մշակման նախաձեռնության մասին, հայտարարել էր, որ նրանք, ովքեր չեն քվեարկի բանաձևի օգտին, մասնակից կդառնան Սիրիայում ռազմական հանցագործություններին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ ֆրանսիական փաստաթուղթը դիտարկվում է, սակայն դրա հանդեպ կան որոշ հարցեր։ «Այդ նախագծի նորությունը կրակի դադարեցման նոր մոնիտորինգային մեխանիզմի ստեղծման գաղափարի մեջ է, սակայն այդպիսի մեխանիզմ արդեն կա Ժնևում և, ճիշտն ասած, ոչ շատ արդյունավետորեն է գործել։ Սիրիայի աջակցության միջազգային խմբի բոլոր անդամներն այնտեղ ներկայացված են, սակայն միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են տեղեկություններ տրամադրել այդ խմբին»,- ասել է նա։ «Մենք կասկածներ ունենք այդ ամենի աշխատունակության առումով»,- հայտարարել է Չուրկինը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55