Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ դեսպանատան փոխանակման ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում իրականացվող «Կամավորություն հանուն բնության» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Ծրագրի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառային տնտեսություններում: Ծրագիրը միտված է աջակցել կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը։ Ողջունելով գործընկերներին և կամավորներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորել է կամավորության ինստիտուտի կայացումը մեր երկրում և հատկապես բնապահպանության ոլորտում։
«Շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման համատեքստում չափազանց կարևոր են բնապահպանական կազմակերպություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում կամավորական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Կամավորության ինստիտուտի կայացումը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերին կամավորական գործունեության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելը մեր կարևոր առաջնահերթություններից է,-նշել է նախարարի տեղակալը և վերահաստատել շրջակա միջավայրի նախարարության հանձնառությունը՝ աջակցել և բարենպաստ միջավայր ստեղծել ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար, որը միտված է ավելի պաշտպանված, դինամիկ զարգացող և կանաչ շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։ ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենն իր հերթին կարևորել է կենսաբազմազանության և էկոհամակարգերի անխաթարության պահպանությանն ուղղված կամավորական ծրագրերը և հույս հայտնել, որ ծրագրի արդյունքում ձեռք բերված հմտությունները, գիտելիքներն ու կապերը կօգտագործվեն ի նպաստ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և կայուն կառավարման։ Համաժողովին ներկայացվել են «Կամավորություն հանուն բնության» ծրագրի արդյունքներն ու ուղեցույցը, որը ստեղծվել է նույն ծրագրի շրջանակում։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են ԲՀՊՏ-ներում իրականացված կարճաժամկետ կամավորական նախաձեռնությունները և այդ տարածքներում կամավորության հնարավորությունները։
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44