Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:
«Երեկ ժամը 18:00-ին իրենց քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները: Ձայնը լսվում էր ամբողջ գյուղով, սակայն մեր ժողովուրդը սադրանքների չի ենթարկվում, նրանց չի լսում»,- պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ այս ընթացքում կրակոցներ չի եղել, միայն բարձրախոսով այս հայտարարություններն են եղել, որոնք հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում:
Հիշեցնենք, որ մեկ այլ միջադեպ էլ Խրամորթում տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ադրբեջանական զինված ուժերն զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին:
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44