ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Պատերազմը վատ բան է, աղետ է, արհավիրք: Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա և հաստատապես կլինեն նաև ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարված մարդկանց քանակից: Պատերազմն է հաստատում խաղաղություն, սահմանում հաղթողին և պարտվողին, ձևավորում հակամարտող ուժերի միջև հավասարակշռություն, և վերջապես, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրա պետք է հաստատվի երկար սպասված խաղաղությունը: Հաղթում են այն ազգերն ու պետությունները, որոնք հասկանում են այս պարզ իրողությունը և ձգտելով իրական խաղաղության մտնում են պատերազմի մեջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը ամրագրելու համար: Իսկ պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտվել է ուժերի հավասարակշռությունը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղության մասին խոսելը սխալ է, անթույլատրելի, հանցավորության աստիճանի վտանգավոր: 3000 տարի գործել և ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղություն՝ ամեն օր պատրաստվիր պատերազմի» երկաթյա կանոնը, և հաղթում ու ապրելու իրավունք են ստանում այն պետությունները, որոնք հետևում են այս կանոնին, չեն դավաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին և հանուն իշխանության պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին: Մեզ պետք է ուժեղ բանակ, ամուր պետականություն, ազգային արժանապատվություն և երկաթյա կամք՝ մեր պայմաններով խաղաղություն հաստատելու և մեր պատմական Հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու համար: Կեղծ խաղաղասիրությունը հանգեցնում է պետության ու պետականության կորստի, ցեղասպանության, գաղթի: Մուրալով խաղաղություն չեն ստանում, տարածքներ հանձնելով թշնամու ախորժակը չեն բավարարում: Կյանքը պայքար է, պայքարը՝ կյանք: Ուզում ե՞ս ապրել, պետք է պատրաստ լինես կռվի ու պայքարի»։
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55