Ռուս զինվորականները հերքել են Կիևի բնակելի շենքի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունը։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Կիևի Լոբանովսկի պողոտայի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին սոցցանցերում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Տանը հարվածի բնույթը վկայում է այն մասին, որ այն խոցվել է զենիթային հրթիռով»,-շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը: «Դա հստակ երևում է տեսանյութում։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքների վրա գիշերային հրթիռային հարձակումը հետ մղելիս խափանում է տեղի ունեցել ուկրաինական «Բուկ-Մ1» միջին հեռահարության օդային հրթիռների ուղղորդման համակարգում ու հրթիռը խոցել են բնակելի շենքի անկյունը»,-ասել է աղբյուրը։ ««Գոստոմելի» օդանավակայանի կորստից հետո փետրվարի 25-ին ուկրաինական զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Բուկ-Մ1» արձակման երեք կայաններ են տեղակայվել մայրաքաղաքի «Ժուլյան» օդանավակայանը պաշտպանելու համար: «Բուկ-Մ1» ՀՕՊ միջոցի հրթիռի կառավարման խափանման պատճառ կարող է լինել դրանց հնությունը, քանի որ նման համակարգերն Ուկրաինայի զինված ուժերում են մնացել դեռ խորհրդային ժամանակներից»,-ասել է աղբյուրը։
14:08
13:44
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44