Ուկրաինայից գյուղատնտեսության ոլորտի մասով էական կախվածություն չունենք, հետևաբար գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչ Բերբերյանը չի կարծում, որ հայկական շուկայի վրա կարող էտեսանելի ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը։
«Ուկրաինայից լուրջ կախում չունենք՝ սերմերի և պարարտանյութերի ներկրման մասով։ Մեր հիմնական շուկան Իրանն է՝պարարտանյութերի ներկրմամբ, նաև Ռուսաստանը։ Իսկ բերքն արտահանում ենք Վրաստան։ Այս տարի նաև Ադրբեջանում է վաճառվել Հայաստանի բերքը,մասնավորապես կարտոֆիլը , վրացիների միջոցով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։
Փոխարենը Բերբերյանի խոսքով՝ ֆերմերներին մտահոգում է այլ հարց, թե ի՞նչ «գաղտնի» բանակցություններ են ընթանքում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ հայկական շուկայի վրա։ Նրա խոսքով , եթե նախկինում ֆերմերներին մտահոգում էր միայն թուրքական շուկայի ներթափանցումը Հայաստան, ապա հիմա ավելացել է նաև Ադրբեջանը։
«Հատկապես ջերմոցային մշակաբույսերի մասով ենք մտահոգված ։ Թուրքիայում և Ադրբեջանում պոլիէթիլենային թաղանթի տակ ձմռանն աճեցնում են բանջերեղեն, որը մենք էներգատարներով ենք աճեցնում, այսինքն՝ ջեռուցմամբ։ Իսկ դա արտադրանքի ինքնարժեքի 65-70 տոկոսն է կազմում։ Հետևաբար, ուզենք,թե ՝ոչ, արհեստականորեն մեր արտադրանքը մոտ 70 տոկոս ավելի թանկ է նստելու արտադրողի վրա, քան թուրքականը կամ ադրբեջանականը։ Բնականաբար մրցունակ չենք կարող լինել»,- ասաց փորձագետը։
Մասնագետի պարզաբանմամբ՝ Հայաստանի բնակլիմակայան պայմանները թույլ չեն տալիս այդ նույն մեթոդով աճեցնել բանջարաբոստոնային կուլտուրաներ, քանի որ մեր երկրում ցրտահարություններ են լինում։ Արդյունքում ՝ ֆերմերներն ընտրում են ջեռուցման տարբերակը։
Ադրբեջանական գյուղատնտեսական մթերքի հնարավոր ներթափանցումը հայկական շուկա լուրջ մտահոգության առիթ է ֆերմերների շրջանում։
«Ես դեմ չեմ, որ սահմանները բաց լինեն, բայց սահմանները պետք է պաշտպանված լինեն։ Եթե չենք ուզում, որ մեր գյուղերը դատարկվեն, ապա պետք է կանխել ադրբեջանական և թուրքական մթերքի հայկական շուկա ներթափանցումը»,- ավելացրեց Բերբերյանը։
Մյուս կողմից էլ արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները և շուտով ֆերմերները կրկին փաստի առջև են կանգնելու։ Մարտի 15-ից արդեն Արարտյան հարթավայրում կսկսվեն սածիլացման աշխատանքները և գյուղատնտեսները կրկին կանգնելու են պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռք բերման խնդրի առջև։
«Պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները դեռ լուծում չեն ստացել։ Պարարտանյութը թանկ է, Կառավարությունն էլ ուշացնում է իր որոշումները։ Եթե սուբսիդավորելու են, ուրեմն թող հայտարարեն, դեռ ձայն չեն հանում։ Հիմա պարարտանյութի գինը 17-20 հազար դրամ է, նախկին՝ 6-7 հազարի փոխարեն։ Միջազգային շուկայում գազի գինը թանկացել է, որը հիմնական հումքն է ազոտական պարարտանյութի, հետևաբար նաև պարարտանյութի գներն են բարձրացել»,- նշեց մեր զրուցակիցը։
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետի խոսքով՝ Կառավարությունը եթե չաջակցի գյուղացուն, ապա բերքի անկում կունենանք։
«Գյուղացին մեկ հեկտարի հաշվով , օրինակ՝ օգտագործում է 300-400 կգ պարարտանյութ, հիմա կօգտագործի 100 կգ, ինչն էապես կանդրադառնա բերքատվության վրա։ Մյուս կողմից էլ դիզվառելիքի գինն է նախորդ տարվանից թանկացել շուրջ 30 տոկոսով։ Եթե այսպես շարունակվի լավ հետևանքներ չենք ունենա։ Ամեն ինչ անում են, որ գյուղը փակվի»,- ասաց Բերբերյանն ու հիշեցրեց վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող «անպտուղ» պայքարի միջոցառումներից մեկը․
«Կառավարությունը ձախողեց հիմնական միջոցառումը՝ պայքարը մորմազգի ցեցի դեմ։ Կարծում եմ սա ևս դիվերսիա է հարևան պետությունների կողմից, որ մեր մոտ բանջարեղեն չաճեցնեն։ Արդեն 5-6 տարի է այդ ցեցը կա, Կառավարությունը փողեր է դուրս գրում, բայց այդ ցեցի «հախից գալ» այդպես էլ չեն կարողանում։ Այն հիմնականում վնասում է լոլիկին, բադրիջանին և այլ բանջարեղենին»։
Ֆերմերներն իրենց հույսն իրենց վրա են դրել, քանի որ համոզված են ոլորտը ղեկավարվում է ոչ մասնագետների կողմից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01