British Petroleum (BP) ընկերությունը կիրակի օրը փետրվարի 27-ին հայտարարել է, որ ծրագրում է հրաժարվել ռուսական նավթային հսկա Rosneft ընկերության 19,75%-ի բաժնեմասից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, որը նշանակում է, որ ընկերությունը շուրջ 30 տարի հետո դադարեցնում է իր գործունեությունը նավթով հարուստ երկրում՝ չնայած հնարավոր ֆինանսական կորուստների, նշում է Ռոյթերս գործակալությունը։
Բրիտանական նավթագազային հսկան չի նշել, թե ինչպես է պատրաստվում հրաժարվել իր բաժնետոմսերից, որն, ըստ նրա, կհանգեցնի մինչև 25 միլիարդ դոլարի կորստի առաջին եռամսյակի վերջում: Rosneft-ի բաժնեմասը BP-ի նավթի և գազի ռեզերվների մոտ կեսն է, իսկ արդյունահանման՝ մեկ երրորդը:
«Ես խորապես ցնցված եմ Ուկրաինայում տիրող իրավիճակից, և իմ սիրտը ցավում է բոլոր տուժածների համար: Դա ստիպեց մեզ հիմնովին վերանայել BP-ի դիրքորոշումը Rosneft-ի հարցում», - ասել է BP-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Լունին:
Այս քայլը հանդիսանում է մինչ այժմ արևմտյան նավթային ընկերության ամենահամարձակ քայլը, որը արձանագրվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրվող ճգնաժամի պայմաններում:
BP-ն ասում է, որ այդ քայլը և ֆինանսական կորուստները չեն ազդի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների վրա, քանի որ ընկերությունը ձգտում է անցում կատարել նավթից և գազից դեպի ցածր ածխածնային վառելիքի և վերականգնվող էներգիայի ոլորտ:
Լունին և գործադիր տնօրենի պաշտոնում նրա նախորդ Բոբ Դադլին կլքեն Rosneft-ի խորհուրդը. BP-ն ձեռք է բերել Rosneft-ի բաժնետոմսերը 2013 թվականին 12,5 միլիարդ դոլար արժողությամբ TNK-BP բաժնետոմսերի վաճառքի շրջանակներում:
Որպես բաժնետեր BP-ն ստացավ եկամուտ Rosneft-ի շահույթից, որը 2021 թվականին կազմել էր մոտ 640 միլիոն դոլար, որը BP-ի գործառնություններից ստացված դրամական հոսքերի մոտավորապես 3%-ն է:
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44