ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ-ից հայտնում են, որ դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական և կծառայի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ: Դեսպանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ: Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նա կարևորել է աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում, մատնանշել նաև իր նկատած խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանը: Սեյրան Օհանյանը կարևորել է Հայաստանի և Կանադայի, Եվրամիության, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը և այլ հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ խմբակցության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականների հնչեցումը և իրականացված հանցագործություններին ճիշտ ու լիարժեք արձագանքելը: «Պատերազմից հետո էլ Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը և նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ և մեր սահմաններից ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03