ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին ու նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդլայնման հնարավորությունները:
ԵՊՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ:
Ռեկտորն Անն Լույոյին ներկայացրեց ԵՊՀ-ի գործունեությունը, բարեփոխման ծրագրերը, նշեց, որ ԵՊՀ-ն տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական առաջատար բուհերի հետ՝ իրականացնելով փոխանակման և ակադեմիական այլ ծրագրեր:
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց ԵՊՀ-ի փոխգործակցությունը ֆրանսիական բուհերի հետ և հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ կհաստատվեն համագործակցային նոր կապեր, կգրանցվեն հաջողություններ, կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևոր համարեց երկու երկրների համալսարանների միջև կապերը, վստահեցրեց, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նշեց նաև, որ ֆրանսերենի ուսուցումն իրենց հետաքրքրությունների առաջնահերթություններից է, և որ այդ հարցում էլ իրենք կարող են օգտակար լինել ու նպաստել խնդիրների լուծմանը:
Ա. Մարգարովը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց այն ոլորտները և ուղղությունները, որոնց շրջանակում ԵՊՀ-ն համագործակցում է ֆրանսիական բուհերի հետ: Ըստ Միջազգային համագործակցության վարչության պետի՝ ԵՊՀ-ն այս պահին ունի 7 գործող համաձայնագիր ֆրանսիական բուհերի հետ, որոնցից 3-ի շրջանակում իրականացվում են կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի պաշտոնակատար Գ. Սարգսյանն էլ խոսեց ամբիոնի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ Լիլի և Էքս Մարսելի համալսարանների հետ համագործակցության շրջանակում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկելու են կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական նոր ծրագրեր:
Կողմերը քննարկեցին կոնկրետ ծրագրեր, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների գործակցությանը:
Հանդիպման ավարտին Անն Լույոն այցելեց ԵԼՀ ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն, եղավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կահավորված Ակադեմիական նվաճումների կենտրոնում:
Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առավել մանրամասն քննարկել համագործակցության ոլորտները:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03