Երբ միաձուլվում են գարունը, կանայք ու կակաչնեչը. շա՜տ-շա՜տ թարմ ու վառ կակաչներ, գարնանային տոնական տրամադրություն հենց Երևանի կենտրոնում
Մարտի 7-ին մեկնարկեց Երևանի առաջին Tulip Market-ը՝ շուրջ 60 տեսակից ավելի քան 14.000 թարմ ու գույնզգույն կակաչների կոնցեպտուալ ձևավորումամբ բացօթյա ցուցահանդես-վաճառքը։ Tulip Market-ը գործելու է նաև մարտի 8-ին։ Ինչպես հայտնեցին միջոցառման կազմակերպիչները՝ մարտի 8-ի երեկոյան կանանց և աղջիկներին սպասվում են հաճելի անակնկալներ։ Tulip Market-ը նման ձևաչափով առաջին միջոցառումն ու ծաղկային տոնավաճառն էր, երբ այցելուները հնարավորություն ունեին շրջել տարածքում, իրենց իսկ ձեռքով հողից քաղել նախընտրած ծաղիկները և դրանք ձեռք բերել գեղեցիկ ու յուրահատուկ փաթեթավորմամբ:
Ցանկության դեպքում այցելուները կարող էին ծաղիկները տուն տանել արմատով՝ հետագայում այն տնկելու և աճեցնելու համար։ Tulip Market-ը նախաձեռնել էր PROFAL GROUP ընկերությունն իր О2 Gardens նախագծի շրջանակում՝ երևանցիներին ու քաղաքի հյուրերին գարնանային տոների կապակցությամբ յուրօրինակ նվեր մատուցելու, թեմատիկ միջոցառումների անցկացման և ծաղիկներ նվիրելու նոր մշակույթ ձևավորելու նպատակով։ О2 Gardens-ի մասնագետներն ու բուսաբանները տեղում պատասխանում էին բույսերի ու ծաղիկների խնամքի վերաբերյալ այցելուներին հուզող հարցերին, ինչպես նաև օգնում էին կողմնորոշվել կակաչների ընտրության հարցում։
PROFAL GROUP-ի մարքեթինգի և վաճառքի մասնագետ, Tulip Market նախագծի համակարգող Արմինե Հարությունյանը նշեց, որ Tulip Market-ը նախաձեռնելիս ոգեշնչվել են Հոլանդիայում ամեն տարի անկացվող Կակաչի միջազգային օրվանից, որն այնտեղ ամենասպասված, ամենամարդաշատ ու գեղեցիկ քաղաքային տոներից է.
«Կակաչները գարնան խորհդանիշն են, դրանք տոն են պարգևում ու տրամադրություն ստեղծում։ Կանաչները նաև սիրո և հոգատարության խորհուրդ ունեն, այդ պատճառով էլ գարնանային տոներին մեր սիրելիներին ու հարազատներին այդ սերն ու ջերմությունը փոխանցելու համար հենց հոլանդական կակաչներն ընտրեցինք։ Ինչպես գիտենք՝ Հոլանդիան ծաղկի մշակույթի երկիրն է, այնտեղ մարդիկ պարզապես սիրում են ոչ միայն նվիրել ծաղիկներ, այլ հենց իրենց համար գնել, և որևէ հատուկ առիթի չեն սպասում ծաղիկներ նվիրելու համար։ Մեր նպատակներից մեկը նաև այդ գեղեցիկ ու կարևոր մշակույթը մեր երկրում ձևավորելն ու զարգացնելն է, որպեսզի սիրելիներին տոն, տրամադրություն ու ժպիտներ պարգևենք առանց առիթի»,- ասաց Արմինե Հարությունյանն ու հավելեց, որ նախագիծը շարունակական է լինելու.
«Tulip Market-ը PROFAL GROUP-ի կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղության նոր՝ O2 Gardens նախագծի առաջին նախագիծն է։ Նախագիծը շարունակական է լինելու, ասեմ ավելին, կարևորելով Հայաստանում «Կանաչ նախագծերի» խթանումը կանաչապատման զարգացմանն ուղղված այլ ծրագրեր դեռ առջևում են։ Նախատեսում ենք հաջորդ տարիներին ավելի մեծ Tulip Market կազմակերպել, այն դարձնել յուրահատուկ տոն և ավելացնել երևանյան կոլորիտային ու գեղեցիկ միջոցառումների շարքում»։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03