ԵՄ բարձր մակարդակի խորհրդակցությունների ժամանակ բազմիցս հայտարարվել է, որ Ուկրաինան պետք է անդամակցի կառույցին. այժմ այդ հայտարարություններին հաջորդել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքը՝ իր երկրին ընդունել ԵՄ ընտանիք։ Սակայն քիչ հավանական է, որ այս պահին կառույցը նման քայլի գնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարանը։
Նրա խոսքով՝ ժամանակին, երբ դեռ Ուկրաինայում պատերազմ չէր սկսվել, և չկար էսկալացիա, մոտ 14 տարի ԵՄ-ն դիտարկում էր այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի անդամակցության հարցը, սակայն այս պահի դրությամբ՝ առանց էական առաջընթացի։
«Եթե այդ տարիների ընթացքում անդամակցությունը տեղի չի ունեցել, այս պատերազմական-էսկալացիոն վիճակում հարցն իր հետ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերելու։ Ուստի կարծում եմ՝ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունն այս պահին ժամանակավրեպ հարց է, և Զելենսկու դիմում-խնդրանքն ավելի շուտ անզորության հետևանք է։
Մենք գիտենք, թե որքան բարդ է ԵՄ անդամության պրոցեսը նույնիսկ խաղաղ պայմաններում, ուր մնաց՝ պատերազմական իրավիճակում, գումարած Ղրիմի խնդիրը։ Ինչպե՞ս կարող է Ուկրաինա ԵՄ-ին անդամակցել վերացական սահմաններով։
Անդամակցությունը երկարատև և բարդ գործընթաց է, որը, չեմ կարծում, որ այժմ իրագործելի է»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։
«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի հրատապ միանալու խնդրանքով», - ասել է նա։
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44