Կորեայի Հանրապետությունը բաց է մնում Ճապոնիայի հետ երկխոսության համար՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով Կորեայի ճապոնական օկուպացիայի դեմ 1919թ․ համազգային ապստամբության հերթական տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Սեուլն ու Տոկիոն «պետք է հաղթահարեն անցյալի խնդիրները եւ շարժվեն դեպի համագործակցություն»։ Նա հավելել է, որ Հարավային Կորեան բաց է մնում ինչպես հարեւան երկրի հետ երկխոսության, այնպես էլ տարբեր տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի շուրջ համագործակցության համար։ Մուն Չժե Ինը հորդորել է Ճապոնիային «հետ նայել իր պատմությանը եւ խոնարհաբար ընդունել նրա դասերը»՝ ճանաչելով իր հանցագործությունները, որոնք կատարվել են Կորեայի օկուպացիայի ժամանակ 1910-1945թթ․։ Տոկիոյի եւ Սեուլի միջեւ հարաբերությունները սրվել են 2018 թ․ աշնանը, երբ Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը պարտավորեցրեց Nippon Steel & Sumitomo Metal Corporation-ին փոխհատուցում վճարել չորս կորեացիների, ովքեր Կորեայի օկուպացիայի ժամանակ ներգրավված էին հարկադիր աշխատանքի մեջ: Ճապոնիայի կառավարությունը մերժել է դատարանի որոշումը եւ ի պատասխան մի շարք տնտեսական սահմանափակումներ սահմանել Հարավային Կորեայի նկատմամբ։
13:14
10:52
10:26
10:08
09:24
09:03
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44