Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց, ըստ որի՝ աշխարհում եղած փախստականների կեսից ավելիին ապաստան են տրամադրել աղքատ պետությունները, մինչդեռ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրները խուսափել են փախստականների տեղաբաշխաման արդար սկզբունքից:
Ինչպես նշում է ria.ru-ն, կազմակերպության գործադիր քարտուղար Սալիլ Շետին ասել է, որ աշխարհի 193 երկրից միայն 10-ն են ապաստան տրամադրել բոլոր փախտասկանների կեսից ավելիին:
Amnesty International-ի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ներկայում աշխարհում կա 21.3 մլն փախստական, որից կեսից ավելիին ընդունել է համաշխարհային տնտեսությունում միասին ընդամենը 2.5% ՀՆԱ ցուցանիշ ունեցող 10 երկիրը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հորդանանին (2.7 մլն փախստական), Թուրքիային (2.5 մլն փախստական), Պակիստանին (1.6 մլն փասխատական), Լիբանանին (1.5 մլն փախստական), Իրանին (979.000 փախստական), Եթովպիային (736.000 փախստական), Քենիային (554.000 փախստական), Ուգանդային (477.000 փախստական), Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (338.000 փախստական) և Չադին (369.000 փախստական):
«Եթե աշխարհի ամենահարուստ երկրներից յուրաքանչյուրն ապաստան տրամադրեր այնքան փասխատականի, որոնց քանակը համարժեք է տվյալ երկրում սոցիալական ապահովվածության և գործազրկության մակարդակներին, ապա փախստականների համար բնակության վայր գտնելու հարցը կարելի էր լուծելի համարել»,-ասել է Շետին՝ հավելելով, որ դրա համար, սակայն, բավականաչափ չկա քաղաքական կամք:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55