«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց: «Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են», – նշեց նա:
Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա՝ նաեւ ասելով, թե «Աշտարակ» ընկերությունից ահազանգ է եղել, սակայն Գեղամ Գեւորգյանն այդպես էլ չի արձագանքել: «Այդքան օրենսդրական փոփոխությունները չե՞ն օգնում, որ ավելի օպերատիվ աշխատեք եւ խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք: Կցանկանայի նաեւ, որ այստեղից արձագանքեիք Քովիդ-թեստերի ուսումնասիրության Ձեր արդյունքները: Դուք նոեմբերին խոստացել էիք ուսումնասիրել եւ ներկայացնել, թե ինչու են Քովիդ-թեստերի գներն այդքան տարբեր՝ 8500-15 հազար դրամ, իսկ օդանավակայանում էլ աստղաբաշխական թվեր են: Դուք խոստացել էիք ուսումնասիրություն հրապարակել. անցել է երեք ամիս, սակայն արդյունքներն առկա չեն»։ Եվ չնայած պատգամավորի հայտնած մտահոգություններին՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որեւէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում:
«Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաեւ ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-նշեց Գեւորգյանը: Նա փորձում է արդարանալ, սակայն փաստերն ինքնին խոսուն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
11:48 23.10.25
14:09 23.10.25
12:03 23.10.25
10:45 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01