ARM | RUS |

Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը.

02.03.22 | 12:13

Վերադառնանք մեր դարդերին.
Ջրի սակագնի բլեֆն ու իշխանական պոպուլիզմը.
Շատերիս հիշողությունում վառ են այն հայտարարությունները, որոնք անում էր Նիկոլը մինչև իշխանության գալը, երբ հայտարարում էր, թե «Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն»։ Նա առիթը բաց չէր թողնում ամբիոններից գոչել, թե «օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել»։ Իշխանազավթումից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։
Ըստ էության՝ ոչ մի հույս չկա, որ այս տարի մարդիկ ավելի լավ են ապրելու, քան նախորդ տարում։ Ակնհայտ է, որ անցած տարվա համատարած թանկացումներից հետո, կյանքի պայմանները Հայաստանում այս տարի ևս կշարունակեն վատանալ։ Դրա համար իշխանություններն արել են իրենցից կախված ամեն ինչ. մարդկանց իրական եկամուտները չեն ավելացրել, իսկ ծախսերն անընդհատ աճում են։ Այս տարի, այլ գործոններից բացի, գնաճային ճնշումը կավելանա նաև հանրային ծառայությունների սակագների բարձրացման տեսքով։
Ի դեպ՝ ժամանակին Նիկոլնն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չէին թողնում մեղադրելու «նախկիններին»՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, «սպառողներին թալանելու», «ոլորտում ֆինանսական չարաշահումների», «ծախսերն ուռճացնելու», «միլիոնների հասնող կորուստների համար»։ Իր քաղաքական գործունեության զգալի հատվածը սոցիալական թանկացումների հետ կապված պոպուլիզմով իշխանության եկած Նիկոլնն այսօր փաստացի լծվել է հանրությանը սոցիալապես փակուղի մտցնելու մի գործընթացի։ 2022-ի մեկնարկից միմյանց հետ չտալով սկսեցին թանկանալ հանրային ծառայությունների սակագները։
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ շարքային քաղաքացին խմելու ջրի համար նախկին 180 դրամի փոխարեն, հիմա արդեն յուրաքանչյուր խորանարդ մետրի համար վճարելու է 200,47 դրամ։ Հավելեմ, որ դեռևս 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։ Ի դեպ՝ իր հիմնավորումներում ՀԾԿՀ նախագահը նշել է, որ ընկերությունը սակագնի բարձրացման հայտ ներկայացնելով՝ ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։ Սա իր հերթին նշանակում է, որ եթե չի խախտել, նշանակում է՝ Նիկոլնն է ժամանակին ստել՝ հայտարարելով, որ մինչև 2024թ. սակագինը չի բարձրանա։
Մի քանի բառով նշեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել․ այն ժամանակ, երբ Նիկոլը խոսում էր «Վեոլիա ջրի» հետ փայլուն համագործակցության, կառավարության արդյունավետ աշխատանքի ու ջրի սակագները չբարձրացնելու պայմանավորվածության մասին, իրականում իշխանությունները վերցրել ու պետության հաշվին սուբսիդավորել են ջրի սակագները ու դա ներկայացրել են՝ որպես չտեսնված-չլսված ձեռքբերում, որին հաջողվել է հասնել կառավարությանը։ Ըստ էության սա մանր խորամանկություն է, արտառոց ոչինչ չկա նրանում, որ սակագների բարձրացման բեռը պետության կողմից վերցնելու պայմանով՝ միշտ էլ կարելի է խուսափել թանկացումից։ Հավելեմ նաև, որ սակագնի սուբսիդավորումն իրականացվել է վարձակալության վճարի հաշվին, որը կառավարող ընկերությունը՝ ի դեմս «Վեոլիա ջրի», վարձակալության պայմանագրով պարտավորվել է վճարել պետությանը։ Այդ գումարները փոխարենն ուղղվեին համակարգի խնդիրների լուծմանը՝ ծառայեցվել են իշխանությունների հեղինակության բարձրացմանը։
Փաստեմ մի կարևոր հանգամանք ևս․ խմելու ջրի սակագնի բարձրացումն, ըստ էության, պետք է տեղի ունենար իշխանազավթման հաջորդ տարում, սակայն այն կանխվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին․ ուղղակի կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով հետաձգվեց։ Կարևոր է այս դրվագում փաստել, որ այդ «տեղափոխված» թանկացման դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետբյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը ու այստեղ ամենածիծաղելին այն է, որ իշխանություններն այսօր արդեն տեղի ունեցածը փորձում են ազգաբնակչության վրա «ծախել» որպես «մեծագույն օդալժենի»։
Ընդգծեմ, որ ջրամատակարարման ոլորտում այսօր էլ կորուստները հասնում են 80 տոկոսի, ավելին՝ սակագների բարձրացում թույլ չտալու համար պետք է մտածել առաջին հերթին կորուստները կրճատելու մասին և ոչ թե պետության միջոցների հաշվին՝ համատարած սուբսիդավորում իրականացնել։ Ակնհայտ է, որ ջրի կորուստներն ինչպես տեխնոլոգիական են, այնպես էլ՝ տեխնիկական և ցանկացած պարագայում դրանք նվազեցնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Ներդրումներ, որոնք շատ հաճախ չեն իրականացվում՝ սակագների բարձրացման բեռը թուլացնելու համար։ Թեև դա վատագույն լուծումն է, որը հետագայում բերելու է շատ ավելի ծանր հետևանքների։
Ըստ էության՝ այսօ ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալական ճգնաժամն ու բարձր իշխանությունները խնամքով թաքցնում էին ու կեղծ մարդասիրություն խաղում՝ ժողովուրդն էլ հավատում էր ու ծափահարում։ Փաստն այն է, որ լավ ապրելու հասարակ քաղաքացու հույսերը, որոնք կապված էին իշխանափոխության հետ, կրկին հետաձգվում են։


Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են...

10:52

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ Գալստյան

Բաքվի դատավարությունները խաղաղության մասին չեն. Լիլիթ...

10:26

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը. Աբրահամյան

1988-ի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը....

10:08

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց...

09:24

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:03

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ

Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․...

15:50

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ...

15:44

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Հայտնաբերված հետախուզվողները տեղափոխվել են քրեակատարողական...

15:09

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի...

14:58

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են խորանալ

14:44

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում. Մանրամասներ

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում....

14:28

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․ Դանիելյան

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում․...

14:03

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի...

14:23

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

14:07

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական տարին

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական...

13:06

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44